Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումն ու հաշվառումը

30 Նոյեմբերի, 2022

Երկարատև հետազոտական ու նախապատրաստական աշխատանքների արդյունքում 2022 թվականի նոյեմբեր ամսից հանրապետության բոլոր մարզերում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի իրականացման բուն գործընթացը։ Համապետական ծրագիրը վերաբերում է Հայաստանի բոլոր համայնքների անասնատերերին ու ֆերմերներին։

Ծրագրի իրականացման արդյունքում կշահեն գյուղացին, սպառողն ու տնտեսվարողը՝ համարակալման գործընթացը համապետական մակարդակով իրականացվող ծրագիր է, որի արդյուքում շահեկան դիրքում են հայտնվում պետություն–մասնավոր հատվածները, ստեղծվում են նախադրյալներ տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման, պահեստավորման և իրացման արդյունավետության բարձրացման համար, միջազգային չափանիշներին համապատասխան համարակալված և հաշվառված ԽԵԿ–ի պահման և աճեցման համար, ապահովելով մսատու և կաթնատու ուղղությունների զարգացումը՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։

Համարակալված կենդանուն հնարավոր կլինի գրավադրել, ապահովագրել և անհրաժեշտության դեպքում ստանալ փոխհատուցում, իսկ կենդանու կորստի կամ այլ դեպքերում ականջապիտակի միջոցով հնրավոր կլինի գտնել և վերադարձնել կենդանուն անասնատիրոջը։  

«ԽԵԿ համարակալման և հաշվառման ծրագիրն անասնաբուծության ոլորտի այն հենասյուներից է, որը հնարավորություն է տալիս կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր մեխանիզմեր ներդնել, մատուցվող անասնաբուծական ծառայությունների արդյունավետությունն էլ ավելի բարձրացնել, արտադրել անվտանգ սնունդ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան», - նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։  

«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը հնարավորություն կընձեռի լուծել առաջնային ու կարևորագույն մի շարք խնդիրներ՝ ապահովել անասնահամաճարակային կայուն իրավիճակ, դյուրացնել մսի՝ արտահանումը, ինչն իր հերթին, կհանգեցնի արտահանման ծավալների ավելացմանը։ Բացի այդ, ծրագիրը զգալիորեն կնպաստի կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման բարելավմանը, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Արդյունքում ստեղծվելու է բազա, որի հիման վրա հնարավոր կլինի անհրարժեշտ անասնահակահամաճարակային միջոցառումների պլանավորումը դարձնել առավել ճկուն՝ ապահովելով հանրային առողջության պաշտպանության առավել բարձր մակարդակ։ 

Սպառողն էլ, իր հերթին, կենդանական ծագման մթերք գնելիս առավել վստահ կլինի, որ ձեռք է բերում առողջ և անվտանգ սնդամթերք։ 

Ծրագրի շրջանակներում գյուղացին հարկային որևէ պարտավորություն չի ունենալու, բոլոր ծախսերն իրականացվելու են պետական միջոցներով։ 

«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ 

Համակարգի ներդրմանն աջակցում է CARD հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00