Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենին

29 Նոյեմբերի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենին և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի պետ Էլիսոն Հաննային։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման նպատակով համապատասխան գործընթացի իրականացման հարցը։  Նախարարը կարևորել է կարգավիճակի տրամադրումը Հայաստանին և փաստել, որ շուկայական կարգավիճակի ստացումը խթան կհանդիսանա  ԱՄՆ-ից և այլ երկրներից Հայաստան ներդրումների ծավալների մեծացմանը և օտարերկրյա ներդրողների առավել մեծ վստահության ամրապնդմանը, ինպես նաև իր էական ազդեցությունը կունենա հետագա հնարավոր  հակագնագցման ուսումնասիրությունների գործընթացների վրա։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տրամադրելու ԱՄՆ-ի կողմից շուկայական տնտեսության կարգավիճակ ստանալու վերաբերյալ հայկական կողմից պատրաստված զեկույցը և իրականացնելու հատագա բանակցային գործընթացները։

Նախարարն անդրադարձել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, որում առանցքային դեր է կատարում արտադրողականության բարձրացումը։ Այս համատեքստում նախարարը կարևոր է համարել տնտեսության արդիականացման միջոցառումը, որի շրջանակում պետությունն աջակցում է տնտեսավարողներին սարքավորումների արդիականացման և բարձրակարգ մասնագետների ներգրավման հարցում։

Վահան Քերոբյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև տնտեսության ոլորտի Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման և նոր ներդրումների ներգրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, նախատեսվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00