Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

23 Նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի 2022 թ․ ինը ամիսների հաշվետվությունը և հիմնադրամի ռազմավարական նպատակները, որոնք ուղղված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը և ներքին ու արտաքին շուկաներում հայկական գինիների սպառման խթանմանը։

Նա նշել է, որ հիմնադրամն իրականացնում է խաղողագործությունը և գինեգործությունը խթանող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ խաղողի տնկարկների էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի՝ ռեեստրի ստեղծում, որում ներկայացված են խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ և մթերմամբ զբաղվող բոլոր շահառու կողմերի մասին մշտապես թարմացվող տեղեկատվությամբ: Հինգ մարզերում (Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ և Վայոց ձոր) նույնականացվել և սահմանագծվել է շուրջ 11 830 հա փաստացի խաղողի այգի։

ՀՀ-ում խաղողագործության ճյուղի համակարգային զարգացման նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ աջակցություն խաղողի արժեշղթայի ուսումնասիրությանը, խաղողագործության զարգացման ծրագրի մշակում, հանդիպումներ և քննարկումներ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերի 10-ից ավել խոշոր խաղողագործական բնակավայրերի հարյուրավոր խաղողագործների հետ, Արմավիրի, Արարատի և Արենիի խաղողագործների միությունների գրանցում Պետական ռեգիստրում, այցեր խաղողի այգիներ՝ վնասված այգիների ֆիտոսանիտարիական վիճակի ուսումնասիրության նպատակով։

Միջազգային շուկաներում հայկական գինիների ճանաչելիության ևվարկանիշի բարձրացման, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացման նպատակով ՀԽԳՀ-ն իրականացրել է մի շարք ծրագրեր և մարքեթինգային արշավներ։ Հայկական գինիները ներկայացվել են տարբեր միջազգային հարթակներում, մասնավորապես՝ «London Wine Fair 2022». (Լոնդոն), Women in Wine Expo (Վրաստան),  «ProdExpo 2022». (Մոսկվա) «ProWein 2022» (Դյուսելդորֆ) և այլ ցուցահանդեսներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ հիմնադրամի կողմից նախատեսվող միջոցառումներին։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00