Նոյեմբերի 17-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ուկրաինահայ գործարարների հետ։
Հանդիպմանը ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Արմեն Արզումանյանը, Ռաֆայել Գևորգյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը։
Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանի տնտեսության ընթացիկ վիճակը, տնտեսության առաջնահերթությունները՝ հատկապես կարևորելով մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի ոլորտները։
Տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող գործարարներ ներկայացրել են իրենց ոլորտներում առկա խնդիրները, հարցեր հղել նախարարին՝ կապված գործարար միջավայրի աշխատանքայի կարգավորումների հետ։