Երևանում կայացել է Տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը

04 Նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 4-ին Երևանում կայացել է Տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևի համանախագահությամբ։ Նիստին մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Արմեն Արզումանյանը, այլ պետական գերատեսչությունների պաշտոնյաներ։

Նիստի բացմանը նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև տնտեսական համագործակցությունը դեռևս գտնվում է սկզբնական փուլում, սակայն առկա է փոխգործակցության մեծ ներուժ, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում։ Այս համատեքստում կողմերը դիտարկել են համագործակցության հնարավորությունը հատկապես ինտենսիվ այգեգործության և ձկնաբուծության ոլորտներում։

«Մեր նպատակն է ամրապնդել երկկողմ տնտեսական կապերը մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացումն ապահովելու նպատակով։ Մեր առաջնահերթությունն է համատեղ հեռանկարային ներդրումային նախագծերի իրականացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, փորձի փոխանակումն ու բարենպաստ պայմանների ստեղծումը հայ և ղրղզական գործարար շրջանակների միջև», - նշել է Վահան Քերոբյանը։

Նախարարը նաև հավելել է, որ Հայաստանը հետաքրքրված է ղրղզական շուկայով, հատկապես հիդրոէներգետիկայի և արևային էներգետիկայի ոլորտներում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղրղզստանը Չինաստանի հետ հարևան երկիր է՝ Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ Ղրղզստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները կօգնեն խորացնել նաև Չինաստանի հետ տնտեսական կապերը։

Իր ելույթում Դանիյար Ամանգելդիևը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, համատեղ իրականացնել տրենդային նախաձեռնություններ, կայուն և նորարարական նախագծեր տնտեսության ոլորտում՝ ի շահ երկու երկրների զարգացման։

Միջոցառման ավարտին ստորագվել է նիստի արձանագրությունը, որի կետերի իրականացումը կնպաստի Հայաստանի և Ղրղզստանի տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։  

Այցի շրջանակներում պատվիրակության անդամներն այցելել են նաև ինտենսիվ այգի։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00