Վահան Քերոբյանը և Մաքսիմ Ռեշետնիկովը Երևանում մասնակցել են «Ինտելեկտուալ հարթակ» համաժողովին

24 Հոկտեմբերի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 21-ին կայացել է ՀՀ Էկոնոմիկայի  և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների որոշմամբ 2022 թ․ սեպտեմբերին ստեղծված Ռազմավարական զարգացման կենտրոնի «Ինտելեկտուալ հարթակ» համաժողովը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

«Ռազմավարական զարգացման կենտրոնն արդեն դառնում է ոչ միայն Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում ինստիտուցիոնալ վերափոխումների կենտրոն, որը նպաստում է  մեր երկրի ամրապնդմանն ու բարեկեցության աճի պահպանմանը, այլ նաև ինտելեկտուալ հարթակ, որը միավորում է փորձագիտական հանրությանը քննարկումների, փորձի փոխանակման և գործնական, կիրառական լուծումների մշակման նպատակով», - նշել է Վահան Քերոբյանը։

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ հայ-ռուսական համագործակցությունը զարգանում է ակտիվ տեմպերով, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում, ինչի մասին վկայում է այն հագնամանքը, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին ութ ամիսներին աճել է ևս 60 տոկոսով և Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ մեկ երրորդը կազմում է Ռուսաստանի մասնաբաժինը։

Մաքսիմ Ռեշետնիկովի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի տնտեսության, ապրանքային հոսքերի և ծառայությունների վերակազմավորման հիմնական շահառուներից մեկն է, և այդ հանգամանքն անհրաժեշտ է երկուստեք առավելագույնս օգտագործել, նախ և առաջ՝ զարգացնելով արդյունաբերական կոոպերացիան։ Ըստ բրա՝ այս ուղղությամբ արդեն իսկ առկա են հաջողված օրինակներ, մասնավորապես՝ էներգետիկայի, ֆինանսների, օգտակար հանածոների արդյունահանման, մետալուրգիայի, մեքենաշինության, լոգիստիկայի, դեղագործության ոլորտներում:

ՌԴ նախարարը նշել է նաև, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները նոր հնարավորություններ են բացում գործընկեր երկրների բիզնեսի համար։

«Ռուսական շուկայից մի շարք օտարերկրյա ընկերությունների հեռանալը, արտահանման-ներմուծման վերակողմնորոշումը, լոգիստիկայի և տրանսպորտային ուղիների վերաձևակերպումը բազմաթիվ հեռանկարային ոլորտներ ազատեցին, որտեղ նախկինում դժվար էր հայտնվել` բարձր մրցակցության պատճառով։ Հիմա այդ ոլորտներն ազատվում են, պահանջարկը գերազանցում է առաջարկը, և մենք ուրախ կլինենք տեսնել Հայաստանի գործարարներին»,- նշել է Մաքսիմ Ռեշետնիկովը։

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00