ՀՀ էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության և Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ հոկտեմբերի 17-20-ը հանրային ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման նպատակով կազնակերպվել էր աշխատաժողով։
Աշխատաժողովը միտված էր հանրային ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, մասնավորապես՝ հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի ֆինանսական և տնտեսական վերլուծության, ռիսկերի գնահատման և պահանջարկի վերլուծության աշխատանքների իրականացման ուղղություններին: