ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են կահույքագործության ոլորտում նախատեսվող ռազմավարական նախաձեռնությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրողների կողմից հումքի մեծաքանակ ներմուծման և փոքր ծավալներով արտահանման, ոլորտի արտադրողականության մակարդակի բարձրացման, ինչպես նաև արտահանման շուկաների ընդլայնմանն առնչվող հարցեր։
Փորձագետների կողմից ներկայացվել են ոլորտի զարգացման հիմնական նպատակները, որոնցից են՝ կահույքի արտադրության չիրացված հզորությունների օգտագործումը, հայկական բարձրարժեք և յուրօրինակ արտադրանքի ստեղծումն ու կայուն որակի պահպանումը։