Երևանում կայացել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը

03 Հոկտեմբերի, 2022

Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Ալեքսանդր Կուլիկի համանախագահությամբ։
Նիստին մասնակցել են Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանն Ալեքսանդր Կոնյուկը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Նարեկ Տերյանը, այլ պետական գերատեսչությունների պաշտոնյաներ։
Նիստի բացմանը նախարար Վահան Քերոբյանը  բարձր է գնահատել Բելառուսի հետ համագործակցությունը և հավելել․ «Այսօրվա միջոցառումը շատ կարևոր է ինչպես մեր պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման, այնպես էլ գործարար կապերի հաստատման ու խորացման համար՝ դրանք ժամանակի ընթացքում վերածելով երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության։ Մեր դժվարին և անկայուն ժամանակներում Հայաստանը միշտ պատրաստ է ընդունել բելառուս գործընկերներին և աջակցել բելառուս արտադրողներին»։

Ալեքսանդր Կուլիկը՝  ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար և հավելել․ «Մենք ունենք մեծ շուկա, ներուժ, որն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել։ Պետք է աշխատենք կոոպերացիոն կապերը զարգացնելու և  համատեղ արտադրանք թողարկելու ուղղությամբ, որը մրցունակ կլինի միջազգային շուկայում»։

Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, արդյունաբերության, էներգետիկայի և տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։

Անդրադարձ է կատարվել նաև կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի, սպորտի, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության հնարավորություններին։
Ամփոփվել են 2021 թվականին Մինսկում կայացած հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրության կետերի իրականացման աշխատանքներն ու հաջորդ տարի միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացման ժամկետները։

Միջոցառման ավարտին ստորագվել է նիստի արձանագրությունը, որի կետերի իրականացումը կնպաստի Հայաստանի և Բելառուսի տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։ 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00