Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպել են ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և ակադեմիայի ղեկավար կազմի հետ։
Աշոտ Սաղյանը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման առաջարկն ընդունելու համար՝ բարձր գնահատելով ակադեմիայի և նախարարության միջև համագործակցության ակտիվացման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսագիտության ուսումնասիրության մեջ մաթեմատիկական մեթոդների կիրառմանն առնչվող հարցեր։
Ներկաները կարևորել են ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից ներկայացված զեկույցը՝ Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծման ծրագրի աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև ազոտական պարարտանյութի արտադրության զարգացմանը, շուկայում առկա պահանջարկի փաստաթղթավորված հետազոտություններին, մտքեր են փոխանակվել այս ոլորտում միջազգային փորձի շուրջ։