Վահան Քերոբյանը Էջմիածնում մասնակցել է TOTAL կենտրոնի բացմանն ու totalservice.am կայքի շնորհանդեսին

12 Սեպտեմբերի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը սեպտեմբերի 10-ին Էջմիածին քաղաքում մասնակցել են TOTAL կենտրոնի բացմանն ու https://totalservice.am/  կայքի շնորհանդեսին։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա  Գասպարյանը, Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի առաջատար  ընկերությունների ղեկավարներ։

Կենտրոնը  կոնցեպտուալ համալիր է, որտեղ ներկայացված են բարձրորակ շինարարական, այգեգործական գործիքներ։ Այստեղ հաճախորդներին մատուցվելու են տարբեր ծառայություններ, ինչպես նաև իրականացվելու են կրթական ծրագրեր ուսանողների, վարպետների, վաճառող-խորհրդատուների համար։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է, «Կառավարությունը շատ է կարևորում տնտեսության արտադրողականության բարձրացումը և այս հարցում կենտրոնը շատ կարևոր առաքելություն ունի, քանի որ այս խանութում ներկայացված գործիքների կիրառմամբ վարպետները, ֆերմերներն ու ընկերությունները կկարողանան բարձրացնել արտադրողականությունը։ Իսկ խանութում գործող ուսումնական կենտրոնը տալու է այն գիտելիքները, որոնցով մարդիկ կկարողանան առավել արդյունավետ օգտվել այս գործիքներից»։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Միհրան Մեհրաբյանը։ 

 

TOTAL ապրանքանիշը աշխարհի ամենադինամիկ զարգացող ընկերություններից է: Այն ներկայացված է աշխարհի ավելի քան 180 երկրներում։

Ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը, որի առաքելությունն է բիզնեսի ժամանակակից տեխնոլոգիաների, նորարարական լուծումների շնորհիվ հեշտ և արդյունավետ դարձնել  վարպետների և բնակչության լայն շերտերի առօրյա աշխատանքը։ Ընկերությունն արդեն իսկ ունի 140 պաշտոնական խանութ Հայաստանում և Արցախում։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00