Վահան Քերոբյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ (Նախարար) Բակիտժան Սագինտաևին

05 Սեպտեմբերի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Բակիտժան Սագինտաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանն ու Նարեկ Տերյանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի տնտեսության ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, որը հնարավոր է իրացնել ԵԱՏՄ շրջանակում ակտիվ համագործակցության միջոցով։

Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, ներկայիս առաջնահերթություններն ու հիմնական խնդիրները,  ինչպես նաև գոհունակությամբ նշել, որ վերջին  ամիսներին ոլորտում գրանցվում են բարձր ցուցանիշներ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆինանսատնտեսական խնդիրներին, դրամավարկային քաղաքականությանը, Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև գործարար միջավայրի բարելավմանը և ՓՄՁ-ներին տրամադրվող պետական աջակցության մեխանիզմների կիրառմանը Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրներում։ 

Այնուհետև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում Բակիտժան Սագինտաևի նախագահությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի հետ։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների և բիզնես-ասոցիացիաների այն հիմնախնդիրները, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատմանը, ծառայությունների միասնական շուկայի գործունեությանը, մտավոր սեփականությանը, հարկմանը, աշխատանքային միգրացիային և սոցիալական պաշտպանվածությանը վերաբերող, ինչպես նաև այլ արդիական հարցեր, որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00