Արման Խոջոյանն ընդունել է ՌԴ Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության պատվիրակությանը

26 Օգոստոսի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն օգոստոսի 25-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության (Росалкогольрегулирование) պատվիրակությանը, որի կազմում էին Ծառայության ղեկավարի օգնական Մաքսիմ Բեզրուկովը, Նախագծային գործունեության և դատական աշխատանքի վարչության պետ Ալեքսանդր Մոիսեևը և Վերլուծական վարչության պետի տեղակալ Յուրի Սուշենցովը։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, ՀՀ Ֆինանսների նախարարության, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ալկոհոլային խմիչքների արտադրությանն ու շրջանառությանը, արտահանման ծավալների ավելացմանն ու ոլորտում շուկայի կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր։  

Ողջունելով հյուրերին՝ Արման Խոջոյանը կարևորել է  նման հանդիպումների կազմակերպումը փորձի փոխանակման տեսանկյունից, քանի որ ալկոհոլային արտադրանքը զգալի տեղ է զբաղեցնում Հայաստանի արտահանման շուկայում։

Այնուհետև կողմերը դիտարկել են Հայաստանում ալկոհոլային արտադրանքի արտադրության և շրջանառության ծավալների հաշվառման Միասնական պետական ավտոմատացված տեղակատվական համակարգի (ЕГАИС) ներդրման հնարավորությունը։

Պատվիրակության անդամները ներկայացրել են համակարգի գործունեության հիմնական սկզբունքները, հաշվառման եղանակներն ու գործընթացի վերահսկման մեխանիզմները, այդ թվում՝ իրականացվող լաբորատոր հետազոտությունները։

Կողմերը քննարկել են նաև ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի ստորագրման և դրա շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00