Արման Խոջոյանի նախաձեռնությամբ անց է կացվել «Հայաստանի պարենային համակարգի դիմակայության ձևավորում» աշխատաժողովը

20 Հուլիսի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի ազգային համակարգող Արման Խոջոյանի նախաձեռնությամբ,  բրիտանական հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի «Չաթհամ հաուսի» և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ հուլիսի 20-ին կազմակերպվել է «Հայաստանի պարենային համակարգի դիմակայության ձևավորում» խորագրով աշխատաժողովը։

Միջոցառմանը ներկա էին նաև Համաշխարհային Բանկի, ՊԳԿ-ի, պետական մի շարք գերատեսչությունների, միջազգային, գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ։  

Աշխատաժողովի նպատակն էր ուսումնասիրել կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի պարենային համակարգի համար հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները և վերհանել ապագայի համար հնարավոր սցենարների պատասխանները:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանը, մասնավորապես, նշել է․ «Վերջին երկու տարվա մարտահրավերները ստիպեցին, որպեսզի մենք վերագնահատենք մեր կարողությունները, դիտարկենք նոր հնարավորություններ, ինչպես նաև պարենային համակարգեր կառուցելու և կայուն համակարգեր ունենալու համար ձեռնարկենք մի շարք միջոցառումներ։ Մեր նպատակն է, որպեսզի հիմնական չորս հինմնասյուները, որոնք ձևավորում են պարենային անվտանգության համակարգը՝ մատչելիությունը, հասանելիությունը, կայունությունը և սպառումը, ամբողջովին և ընդգրկուն դիտարկվեն», - նշել է Արման Խոջոյանը։

Նախարարի տեղակալը նաև գոհունակությամբ նշել է, որ այս միջոցառումը համախմբել է տարբեր գերատեսչությունների բարձրակարգ մասնագետների, որոնք պատրաստ են սինքրոնիզացված համագործակցել Հայաստանի պարենային համակարգի դիմակայության ձևավորման հարցում։ 

Աշխատաժողովի ընթացքում անդարադարձ է կատարվել Հայաստանի պարենային համակարգի ռիսկերին ու խոցելիությանը, երկարաժամկետ հեռանկարում պարենային համակարգերի դիմակայությանը, ներկայիս միջազգային միտումներին, կլիմայի փոփոխությանը, և պարենային ոլորտին առնչվող այլ հարցերի:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության սննդի անվտանգության մասնագետ Մերի Քեննին իր ելույթում անդրադարձել է Հայաստանում պարենային համակարգերի կայունությանը, պարենային ապահովությանը, ինչպես նաև ցնցումների նկատմամբ Հայաստանի պարենայաին համակարգերի դիմակայության բարձրացմանը։

Իր խոսքում ՊԳԿ-ի ներկայացուցիչը նաև ընդգծել է ազգային փաստաթղթի պատրաստման կարևորությունը, որտեղ մատնանշված կլինեն առանցքային գերակա հարցերն ու առաջնահերթությունները։

Մերի Քեննին նաև նշել է, որ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կշարունակի քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համագործակցությունը և շարունակական երկխոսությունը բարելավելու ուղղությամբ։   

Աշխատաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել «Չաթհամ հաուսի» «Emerging Risks»-ի տնօրեն, պրոֆեսոր Թիմ Բենթոնը և «Չաթհամ հաուսի» ասոցացված անդամ, «Շրջակա միջավայր և հասարակություն» ծրագրի տնօրեն  Էմմա Ուիլյամսը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00