Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մասնագետ Ելենա Տիմուշևային, ՀԲ ՊՄԳ խորհրդատու Մարսել վան դեն Բրոեկին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Լովիսա Սոմմերհոլթին։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանում ՊՄԳ օրենսդրության համատեքստում հնարավոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանն ուղղված առաջիկա աշխատանքները, մասնավորապես ջրամբարաշինության, դպրոցների, մանկապարտեզների կառուցման, ինչպես նաև ՀՀ Կառավարության կողմից որպես առաջնահերթություն սահմանված այլ ոլորտները ևս։
Քննարկվել են նաև Հայաստանի տնտեսության համաչափ աճի խթանման նպատակով ենթակառուցվածքային ծրագրերում ՊՄԳ ձևաչափով հնարավոր ծրագրերի իրականացման համատեքստում լրացուցիչ ֆինանասական հնարավորությունների ներգրավմանն առնչվող հարցեր։
Հանդիպման ավարտին նշվել է, որ Համախարհային բանկը պատրաստակամ է տեխնիկական աջակցություն տրամադրել ՊՄԳ քաղաքականության մշակման ուղղությամբ աշխատանքների իրականացման համար։