Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանն ընդունել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությանը

29 Հունիսի, 2022

Նախարարի տեղակալներ  Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանն հունիսի 28-ին ընդունել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը։

Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանն ողջունել են հյուրերին և բարձր գնահատել հայ-լեհական միջպետական հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև կարևորել տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ:

Այս համատեքստում Մարչին Փշիդաչը  տնտեսության և բիզնեսի առաջընթացի համար կարևորել է կապիտալի շուկայի զարգացման և վենչուրային ֆոնդերի ծրագրերի ուղղությամբ համատեղ քայլերը և նշել, որ այդ ֆոնդերը տնտեսական աճ ապահովելու կարևոր գործոններից են, և այս ոլորտում փորձի փոխանակումը կարող է կարևոր ներդրում լինել Հայաստանում ոլորտի զարգացման համար:

Լեհական կողմը նշել է, որ դիտարկում է Հայաստանը որպես շահեկան հարթակ՝  եվրասիական շուկա մուտք գործելու համար։ Միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել նման հարթակ հանդիսանալ հայկական ապրանքների համար՝ մուտք գործելու ԵՄ շուկա:

Երկու կողմերը ներկայացրել են վերջին տարիներին իրենց երկրների տնտեսական զարգացման միտումները, դիտարկել երկրների տնտեսությունների առավելությունները, ներուժ ունեցող ոլորտները և դրանց համադրման հնարավոր ուղիները։

Կարևորվել է նաև Սփյուռքի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հարցերի լայն շրջանակ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին զբոսաշրջությանը, ավիացիային, ՏՏ ոլորտին, տնտեսության վրա համաճարակի ազդեցությանը և հետևանքներին։

Անդրադարձ է կատարվել այս տարի նախատեսված հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին: 

Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանը հույս են հայտնել, որ առաջիկայում Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերն ու առևտրաշրջանառության ծավալները կբարձրանան նոր մակարդակի:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագարծակցությունը։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00