Քննարկվել են հայ-իրանական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

28 Հունիսի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալի աշխատակազմի միջազգային գիտատեխնիկական փոխգործակցության կենտրոնի ղեկավար Մեհդի Ղալե Նոյիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու երկու երկրների մասնավոր հատվածների փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մեհդի Ղալե Նոյին նշել է, որ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած իրանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի գործարար շրջանակների հետ համագործակցությամբ, համատեղ արտադրության կազմակերպմամբ և արտահանմամբ։

Կարևորելով նորագույն տեխնոլոգիաների կիրառման ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ Նարեկ Տերյանն ընդգծել է այս ուղղությամբ երկուստեք ձեռնարկվող քայլերի ու գործողությունների ակտիվացման անհրաժեշտությունը։

Նորագույն տեխնոլոգիաների ոլորտում հայկական և իրանական ընկերությունների փոխգործակցությունն ապահովելու նպատակով զրուցակիցները քննարկել են տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման հնարավորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական պատվիրակության այցի շրջանակում հստակեցնել համատեղ գործողությունները երկու երկրներում տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական կապերի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցեր ևս։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00