2022թ.-ի մայիսի 11-ին «ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի և ՌԴ «Ծխախոտի և ծխախոտային արտադրանքի Համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ» (ФГБНУ ВНИИТТИ) միջև կնքվել է հուշագիր։
Հուշագրով նախատեսում է այդ ոլորտում ԵԱՏՄ տարածքում գործող միակ ինստիտուտի՝ ՌԴ «Ծխախոտի և ծխախոտային արտադրանքի Համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ»-ի (ФГБНУ ВНИИТТИ) հետ համագործակցություն ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման հարցերով, ինչը հնարավորություն կտա այդ արտադրանքի համար գիտական եզրակացությունների ձևավորման համար օգագործել ФГБНУ ВНИИТТИ լաբորատոր կարողությունները, համատեղ աշխատանքներ իրականացնել որակական բնութագրերի հետազոտությունների համար, փորձի փոխանակում և դասընթացներ կազմակերպել ստանդարտացման ոլորտի մասնագետների համար, իրականացնել տեղեկատվության և գիտական հրապարակումների փոխանակում, կազմակերպել համատեղ սեմինարներ, կոնֆերանսներ և այլ միջոցառումներ:
ԵԱՏՄ շրջանակներում նիկոտին պարունակող արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջներ սահմանելու նպատակով, ԵՏՀ խորհրդի 05.03.2021 թ.-ի N 15 որոշման համաձայն, նախատեսվել էր «Նիկոտին պարունակող արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ»՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի մշակում, որի համար պատասխանատու է ճանաչվել Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Տեխնիկական կանոնակարգի որոշ պարտադիր ցուցանիշների սահմանման հիմքում ընկած է ՌԴ «Ծխախոտի և ծխախոտային արտադրանքի Համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ»-ի (ФГБНУ ВНИИТТИ) կողմից մշակված գիտահետազոտական աշխատությունը, որն իրականացվել է ինստիտուտի լաբորատոր կարողությունների հիման վրա։ Տեխնիկական կանոնակարգի կիրակումն ապահովելու և տեխնիկական կանոնակարգով սահմանված ցուցանիշների որոշման նպատակով անհրաժեշտ է համապատասխան մեթոդիկաների ստանդարտների մշակում և լաբորատոր կարողությունների առկայություն, ինչը և կապահովվի հուշագրի շրջանակներում համագործակցության միջոցով։