Հունիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում մտավոր սեփականության ոլորտում պետություն մասնավոր համագործակցության վերաբերյալ։ Քննարկումն անցկացրել է նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Հանդիպմանը մասնակցել են նախարարության և Մտավոր սեփականության գրասենյակի ներկայացուցիչներ, ոլորտում ծառայություններ մատուցող իրավաբաններ, արտոնագրային հավատարմատարներ և փաստաբաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ոլորտի մասնագետների և շահառուների հետ քննարկվել են պետություն-մասնավոր հատված երկարատև և արդյունավետ համագործակցության հնարավորությունները, այդ նպատակով ոլորտի համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ հարցեր։
Կարևորվել է նաև մտավոր սեփականության ոլորտում մասնագիտական խորհուրդ ունենալու անհրաժեշտությունը և մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ աշխատանքների իրականացնելու վերաբերյալ։