Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է ՀԱԱՀ «Ուսանողական գիտական շաբաթ» միջոցառման բացմանը

24 Մայիսի, 2022

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մայիսի 23-ին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված «Ուսանողական գիտական շաբաթ» միջոցառման բացման արարողությանը։

Միջոցառման շրջանակում անցկացվող՝ «Գիտություն-ուսանող կապի ամրապնդում» խորագիրը կրող համաժողովին իր ողջույնի խոսքում Տիգրան Գաբրիելյանն ասել է․ «Գիտության զարգացման անհրաժեշտությունը, հիրավի, ազգային հպարտության խնդիր է, իսկ հետագայում դրա ներդրումը՝ տնտեսության մեջ օրվա հրամայական։ Ստեղծված գիտական արժեքների ներդնումը տնտեսության մեջ հանդիսանալու է տնտեսթուան կայուն  զարգացման, երկրի պարենային ապահովման և շուկայում Հայաստանի  մրցունակության և միջազգային վարկի բարձրացման գրավական»։

Նախարարի տեղակալը չափազանց կարևորել է գյուղատնտեսության ոլորտի ֆունդամենտալ գիտական հետազոտությունների շարունակականության ապահովումը, ինչը ստեղծում է ոլորտային նոր նվաճումների համար գիտական հիմքեր։ Նա նաև առանձնահատուկ շեշտել է գիտության և բիզնեսի կապի կարևորությունը տնտեսության ոլորտների առաջընթացը և ընկերությունների մրցունակության բարձրացումն ապահովելու համար։

«Ուրախ եմ, որ այսօր ագրարային համալսարանում հնարավորություն է ստեղծվում խրախուսելու և գիտության մեջ ներգրավվելու երիտասարդներին հենց ուսանողական տարիներից, դրանով իսկ հնարավորություն ընձեռելով գիտական փորձ ունեցող ավագ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ համատեղ, վերջիններիս աջակցությամբ և ուղղորդմամբ նորանոր գիտական նվաճումների հասնելու համար», - իր խոսքը եզրափակել է Տիգրան Գաբրիելյանը։

Ագրարային համալսարանի Ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ Տիգրան Գաբրիելյանն այցելել է   միջոցառման շրջանակում կազմակերպված Expo ցուցադրությանը։

Ուսանողական շաբաթվա ընթացքում կանցնացվեն նաև բաց դասեր, սեմինարներ, ուսանողական գիտական ժողովներ, տարբեր կուրսերում կկազմակերպվեն հանդիպումներ գիտնականների հետ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00