Քննարկվել են Ռուսաստանի հետ մսի և մսամթերքի առևտրի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

27 Ապրիլի, 2022

Ապրիլի 27-ին Երևանում կայացել է «Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարները մսի և մսամթերքի առևտրի ոլորտում» խորագրով քննարկումը, որին մասնակցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Միջոցառման մասնակիցների թվում էին Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, Հայաստանի և Ռուսաստանի՝ անասնաբուծության և ագրովերամշակման  ոլորտում գործունեություն իրականցնող շուրջ 50 հասարակական կազմակերպությունների և մսամթերք արտադրող խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Ռուսաստանի Դաշնության հետ առևտրաշրջանառության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթ ուղղություններից է, և այս միջոցառումը հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց և ընկերություններին արդյունավետ երկկողմ գործարար և առևտրային հարաբերություններ ձևավորելու համար։ Հուսով եմ, այսօրվա միջոցառման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության, նաև կխթանեն ոլորտի զարգացումն ու ապրանքաշրջնառության աճը»։

Արման Խոջոյանը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ագրոպարենային ոլորտի արտադրանքի առևտրաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 903.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 19.8 %-ով։

Տեղեկացնելով, որ 2021 թվականին Հայաստանը ներմուծել է շուրջ 52,800 տոննա միս և մսամթերք, որից Ռուսաստանին բաժին է ընկնում շուրջ 12,1 %-ը՝ Արման Խոջոյանը նշել է, որ մսամթերքի ներմուծման վիճակագրական այս տվյալները վկայում են Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան մսամթերքի ներմուծման մեծ ներուժի առկայության մասին։

Էկոնոմիկայի ախարարի տեղակալը շեշտել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ներդրումներ ներգրավել Հայաստանում խոշոր անասնաբուծական և թռչնաբուծական տնտեսություններ ստեղծելու նպատակով։

Արման Խոջոյանն իր խոսքում նաև ընդգծել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը՝ աջակցել գործարար առաքելության ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։  

«Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնի ղեկավար Դմիտրի Կրասնովը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել, ընդ որում ընդգծել, որ Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստան աճում է ավելի մեծ տեմպերով, քան Ռուսաստանից դեպի Հայաստան։ «Մեր առաքելության հիմնական նպատակն է զարգացնել երկու երկրների փոխհարաբերությունները հատկապես մսամթերքի առևտրի ոլորտում, և այս ուղղությամբ մենք տեսնում ենք համագործակցության ընդլայնման լուրջ հեռանկարներ», - ասել է Դմիտրի Կրասնովը։

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև հայ ու ռուս գործարարների միջև առանձին հանդիպումներ։

Այցի շրջանակում ապրիլի 28-ին Ռուսաստանի պատվիրակության անդամները կայցելեն Հայաստանի մսամթերք արտադրող մի շարք ընկերություններ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00