ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն համագործակցությանը նոր թափ կհաղորդվի

21 Ապրիլի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն համագործակցության խնդիրներին նվիրված քննարկում, որը վարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ  Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Ալեքսեյ Բույնևիչը, Հայաստանի հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևովը, Բելառուսից ժամանած մի շարք խոշոր ընկերությունների և Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, էկոնոմիկայի նախարարության և ԵՏՀ այլ պաշտոնատար անձինք։  

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արտակ Քամալյանը նշել է․ «Մեր երկրներում տարիների ընթացքում ձևավորված առանձնահատուկ կարողությունների զարգացումը ԵԱՏՄ տարբեր ձեռնարկությունների հետ կոոպերացիայի և ինտեգրման միջոցով կարող է ունենալ սիներգիկ էֆեկտ և նպաստել արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, այդ թվում՝ համաշխարհային շուկայում։ Իհարկե, այսօր հաճախ ենք ականատես լինում երրորդ երկրներից եկող մարտահրավերներին, սակայն, կարծում եմ, համատեղ ուժերով ավելի հեշտ կարող ենք գտնել առկա խնդիրների համար առավել կրեատիվ լուծումներ»։

Արտակ Քամալյանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում քննարկվող կոնկրետ արդյունաբերական նախագծերը կնպաստեն ԵԱՏՄ երկրներում ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը։      

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը, մասնավորապես՝ արտադրական կոոպերացիոն կապերի ընդլայնման ուղղությամբ, և հավելել, որ Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները պատրաստ են տրամադրել իրենց տարածքները համատեղ ձեռնարկությունների  համար։  

Իր հերթին Աննա Դոնչենկոն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ, ինչի մասին վկայում է երկու երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը, որը 2021 թվականին կազմել է 2,6 մլրդ ԱՄՆ դոլար։

Ըստ Բելառուսի արդյունաբերության նախարարի տեղակալ Անդրեյ Բույնևիչի՝ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ և պատրաստ է համատեղ աշխատել տարբեր ուղղություններով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը հատկապես մեքենաշինության, գյուղտեխնիկայի արտադրության, սարքաշինության և վերելակների տեղադրման ոլորտներում։  

Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակում լոգիստիկ ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպման և Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհների  ստեղծման հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա բելառուս գործարարները համառոտ ներկայացրել են իրենց ընկերությունների գործունեությունը։

Այցի ընթացքում հյուրերն այցելել են Հայաստանի արդյունաբերական մի շարք ընկերություններ, որոնց ղեկավարների հետ քննարկել են համագործակցության հնարավորությունները։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00