Մարտի 30-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայ «Էքսպո 2020» ցուցահանդեսի շրջանակներում որպես հյուր խոսնակ մասնակցել է Ռուսաստանի Դաշնության տաղավարում կազմակերպված «ESG - New Digital» գործարար համաժողովին։
Համաժողովի լիագումար նիստերի ընթացքում քննարկվել են բիզնեսի կայուն զարգացման, սոցիալական պատասխանատվության և շրջակա միջավայրի պաշտպանության հիմնական միտումները:
Նիստերի ժամանակ քննարկվել է աշխարհի նոր ստանդարտներին և չափանիշներին հարմարվելու տեխնիկան և պայմանները, ինչպես նաև անդրադարձ է եղել այն պահանջներին, որոնց պետք է համապատասխանեն ռուսական ընկերությունները ESG-ի չափանիշներով մրցունակ լինելու համար։
Բանախոսները խոսել են այն դրական արդյունքների մասին, որ կարող են կազմակերպություններն ունենալ՝ հետևելով ESG սկզբունքներին, ինչպես նաև անդրադարձել են ընկերությունների մրցունակության վրա վերջինիս ազդեցությանը։