Արման Խոջոյանը մասնակցել է ընտրված մշակաբույսերի վրա ազդող կլիմայական ռիսկերին նվիրված աշխատաժողովին

24 Մարտի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ընտրված մշակաբույսերի վրա ազդող կլիմայական ռիսկերն ու սցենարները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով աշխատաժողովին, որը կազմակերպվել է Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK), ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՀՄԿ) և Լայբնիցի անվան անցումային տնտեսությունների գյուղատնտեսական զարգացման ինստիտուտի (IAMO) համատեղ ջանքերով։

Նշված կառույցները ներկայումս համագործակցում են Հայաստանում ընտրված մշակաբույսերի վրա հարատև կլիմայական ռիսկերի պատմական և կանխատեսվող ազդեցությունների մոդելավորման աշխատանքներում։

Համատեղ իրականացվող ծրագրի նպատակն է հասկանալ Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսական արտադրության վրա՝ նպաստելով երկրում տնտեսական կայունության և պարենային անվտանգության ապահովմանը:

Այս նախագծի շրջանակում ուսումնասիրվել են Հայաստանի համար տնտեսապես կարևոր 12 թիրախային մշակաբույսեր (ցորեն, գարի, եգիպտացորեն, վարունգ, լոլիկ, կարտոֆիլ, խնձոր, սերկևիլ, տանձ, ծիրան, դեղձ և բալ):

«Այսօր կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունն արդեն տեսանելի է, որը հատկապես իր արտահայտումն է ունենում գյուղատնտեսության ոլորտում։ Անհրաժեշտ է, որպեսզի և՛ ֆերմերները, և՛ քաղաքականություն մշակողները ճիշտ հասկանան, թե ինչ է կատարվելու կլիմայի հետ առաջիկա տարիներին, որպեսզի մեր խորհրդատվությունը և բույսերի ընտրությունը նույնպես լինի համապատասխան», - ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է Արման Խոջոյանը։

Ծրագրի շրջանակում ուսումնասիրվել է նաև կլիմայի փոփոխության և եղանակային ծայրահեղ իրադարձությունների պատմական ազդեցությունը այս մշակաբույսերի բերքատվության վրա, և այն, թե ինչպես կարող է հետագայում փոխվել դրանց բերքատվության ցուցանիշը շարունակվող կլիմայական փոփոխության պայմաններում: Կատարված աշխատանքը պետք է հիմք հանդիսանա ռիսկերի կառավարման գործիքի ստեղծման համար, ինչը կօգնի Հայաստանի ֆերմերներին զարգացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության ներուժը։

Աշխատաժողովի ընթացքում ՀՄԿ-ի մասնագետները ներկայացրել են շնորհանդես «Հայաստանում ագրոօդերևութաբանական ծառայությունները և գյուղատնտեսության հետ կապված կլիմայական ռիսկերի գնահատումը» թեմայով։

Միջոցառմանը մասնակցել են նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, DSIK հայաստանյան գրասենյակի ղեկավար Էրիկ Բյոտտխերը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, պետական մարմինների, գյուղատնտեսական հետազոտական և ֆինանսական հաստատությունների, միջազգային զարգացման գործակալությունների, գյուղատնտեսական ՀԿ-ների և կոոպերատիվների ներակայցուցիչներ։

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00