Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված խորհրդաժողովին

15 Մարտի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մարտի 15-ին մասնակցել է «Անվտանգությունն ու առողջությունը՝ առաջնահերթություն» խորագրով խորհրդաժողովին, որը նվիրված էր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, տեսչական մարմինների ղեկավարներ, գիտական և կրթական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում գործադիր իշխանության, միջազգային կազմակերպությունների, գործարար ոլորտի, հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումների իրականացումը, նպաստել սպառողների պաշտպանության ոլորտում իրազեկվածության մակարդակի բարձարացմանը, գիտելիքների կատարելագործմանն ու ոլորտում փորձի փոխանակմանը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին՝ Տիգրան Գաբրիելյանը նշել է․ «Անվիճելի է, որ բնակչության պարենային ապահովումը 21-րդ դարի ամենակարևոր մարտահրավերներից մեկն է: Աշխարհի բոլոր երկրների համար բնակչությանը պարենով ապահովման և պարենային անվտանգության հիմնախնդիրները տնտեսական քաղաքականության ամենակարևոր գերակայությունների շարքում են: Իհարկե, տարբեր երկրներում տարբեր է իրավիճակը, ինչը և պայմանավորում է յուրաքանչյուր երկրի սոցիալական ապահովության և ագրարային քաղաքականության բնույթը, ներքին և արտաքին սպառնալիքների հաղթահարման ռազմավարությունն ու գործնական քայլերը»։

Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում նաև նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում մշակվում և իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք նպատակաուղղված են ոլորտի հետագա զարգացմանը, որոնց թվում են գյուղատնտեսական կենդանիների պատվաստման, խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման և մի շարք այլ ծրագրեր, ինչպես նաև բույսերի պաշտպանության միջոցառումները։

Ամփոփելով իր ելույթը, նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կշարունակի միջոցներ ձեռնարկել, որպեսզի ստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ սննդամթերքի անվտանգության ոլորտի հետագա բարելավման և սպառողների անվտանգ սննդի ապահովման համար ուղղված միջոցառումները պատշաճ իրականացնելու համար։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր ելույթում նշել է, որ սպառողների իրավունքների պաշտպանության և հարակից այլ ոլորտներում միջազգային և հասարակական կազմակերպությունների միջև ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն և այս հարցում կարևոր է նաև զանգվածային լրատվամիջոցների դերը, որոնք վեր են հանում ոլորտում առկա խնդիրները՝ իրենց կողմից նույնպես նպաստելով ոլորտի խնդիրների լուծմանը։

Խորհրդաժողովի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի միջև ստորագրվել է հուշագիր, որով կողմերը կհամագործակցեն սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման և կառավարման ուղղությամբ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00