Անի Իսպիրյանը մասնակցել է «Կարգավորման ազդեցության գնահատում» դասընթացի վկայականների հանձնման արարողությունը

10 Մարտի, 2022

 

Մարտի 9-ին նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գործարար միջավայրի բարելավում ծրագրի կողմից կազմակերպված «Կարգավորման ազդեցության գնահատում»  կիրառական  դասընթացի  վկայականների հանձնման արարողությանը։

Դասընթացների մասնակիցների վկայականները  հանձնել են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն և ՀՀ Վարչապետի ԿԱԳ վարչության պետ Գեղամ Թովմասյանը:

Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը շնորհավորել է մասնակիցներին և ավելացրել․  «Ի սկզբանե այս դասընթացը նախատեսված էր էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման համար, և ես շատ ուրախ եմ տեսնել, որ այսքան շատ պետական աշխատողներ՝ տարբեր գերատեսչություններից, մասնակցել են ԿԱԳ դասընթացին։ Դա նշանակում է՝ կարևորել են այն ու հետագայում վստահ եմ, որ այս մասնագետներն իրենց աշխատանքով և իրականացրած կարգավորման ազդեցության որակյալ գնահատմամբ, մեծապես նպաստելու են կառավարության կողմից ընդունվող որոշումների որակի վրա՝ ավելի մեծացնելով դրանց արդյունավետությունը»։

Իր բացման խոսքում պարոն Թովմասյանը նշել է․ «Շնորհավորում եմ բոլորիդ ԿԱԳ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Այս համակարգը իրոք շատ կարևոր համակարգ է երկրում փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման և իրականացման տեսանկյունից։ Հուսով եմ, որ ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները օգտակար կլինեն ամենօրյա Ձեր աշխատանքում»։

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելլոն ողջունելով ներկաներին  նշել է․ «Կարգավորման ազդեցության գնահատումը հաջողությամբ իրականացվում է աշխարհի շատ երկրներում: Մեր նպատակն է տեղայնացնել ԿԱԳ իրականացման միջազգային լավագույն փորձը, աջակցել Հայաստանի պետական կառույցներին և մասնավորապես էկոնոմիկայի նախարարությանը՝ մշակելու համապատասխան իրավական ակտեր և մեթոդական ուղեցույցներ։ Ուրախ ենք, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է և իրականացնում է վճռորոշ քայլեր այս բարեփոխումը կյանքի կոչելու համար»։

2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022թ. հունվար ընկած ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագիրը մշակել և անցկացրել է ԿԱԳ կիրառական դասընթաց՝ բաղկացած դասախոսությունների և գործնական աշխատանքների 3 ժամանոց 17 դասընթացներից։ Դասընթացին մասնակցել են տասը գերատեսչությունների 54 աշխատակիցներ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00