Վահան Քերոբյանը մասնակցել է «Կառուցապատման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով ամենամյա ժողովին

02 Մարտի, 2022

Մարտի 1-ին Երևանում կայացել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կառուցապատման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով ամենամյա ժողովը։

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Համաճարակի տնտեսական հետևանքների պայմաններում կառուցապատողները տնտեսության լոկոմոտիվի դեր ստանձնեցին՝ նպաստելով տնտեսության արագ վերականգնմանը, ինչի արդյունքում բոլոր կանխատեսումներից ավելի լավ տարի ամփոփեցինք։ Կառուցապատման գործընթացների խթանման, ոլորտում առաջացող խնդիրների լուծման նպատակով շուրջ 1 տարի է, ինչ ստեղծել ենք աշխատանքային խումբ, որի ջանքերով շարունակաբար վեր են հանվում և լուծում ստանում ոլորտի բազմաթիվ հարցեր։Այս ոլորտում մեր նպատակն է ոչ միայն իրականացնել մասշտաբային նախագծեր, այլև այնպիսիք, որոնց շնորհիվ ավելի լավը կդարձնենք Երևանը և Հայաստանը»,-նշել է նախարարը։

Միջոցառման մասնակիցները կարևորել են կառուցապատման ոլորտի վերականգնումն ու զարգացումը, որը կարևոր գործոն է տնտեսության զարգացման և շարունակական ներդրումների ապահովման համար:

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանն անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ձևավորված կառուցապատման ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքին, որում ընդգրկված են Ասոցիացիայի, պետական կառավարման մարմինների և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, և ներկայացրել աշխատանքային խմբի շրջանակում վերհանված և կարգավորում ստացած բազմաթիվ խնդիրներ։

Նա հատուկ շնորհակալություն է հայտնել նախարարին և էկոնոմիկայի նախարարությանը՝ մշտական աջակցության և ոլորտի նկատմամբ ունեցած դիրքորոշման համար։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև ասոցիացիայի առաջիկա անելիքները, օրենսդիր ու գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ ընթացիկ և հեռանկարային համագործակցության շրջանակում համատեղ իրականացվելիք քայլերն ու նախագծերը, ոլորտի մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները: Որպես նախորդ տարում մեկնարկած համագործակցության հաջորդ քայլ առաջարկվել  է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ստեղծել քաղաքաշինության ոլորտում ներդրումային ծրագրեր գեներացնող կենտրոն:

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը պատասխանել է նաև մասնակիցների հարցերին։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00