Վահան Քերոբյանն ընդունել է ԵՄ-ում հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

25 Փետրվարի, 2022

Փետրվարի 25-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Եվրոպական Միությունում և  Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և   լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին։

Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։  

Ստեֆան Դիոնը հայտնել է, որ իր այցի հիմնական նպատակը Կանադայի կողմից Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացին աջակցություն ցուցաբերելն է։ Նա նշել է, որ այս համատեքստում Հայաստանի հետ աշխատանքն իրենց համար առաջնահերթություն է, քանի որ վերջին տարիներին միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից ժողովրդավարության համար Հայաստանին  տրված ցուցանիշները բավականին տպավորիչ են։

Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը ևս հետաքրքրված է Կանադայի հետ համագործակցությամբ, հատկապես Հայաստանում կանադական ներդրումների ավելացմամբ։ Խոսելով Հայաստանի գործարար միջավայրի գրավչությունների մասին, նախարարը ընդգծել է, որ Հայաստանի գործարար միջավայրի գրավչության մասին  են վկայում միջազգային կառույցների կողմից բարձր վարկանիշների շնորհումը։

Հանդիպման ընթացքում նախարարը խոսել է Տորոնտոյից Երևան ուղիղ չվերթներ ունենալու մասին, ինչը նաև կնպաստի երկկողմ տուրիստական հոսքերի ավելացմանը։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրեր ստանալու գործընթացի հեշտացմանը։

Ժողովրդավարության ամրապնդման գործում նախարար Քերոբյանը կարևորել է պետություն-մասնավոր երկխոսությունը, որի շուրջ այժմ միջազգային կառույցների հետ սերտ աշխատանքներ են տարվում։ Կանադական կողմի հետ այս ուղղությամբ համագործակցությունը ևս կարող է լինել արդյունավետ և նպաստել ժողովրդավարոության ամրապնդմանը։

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ  ամուր ժողովրդավարություն ունենալու համար Հայաստանի կառավարությունը հատուկ նշանակություն է տալիս զարգացած միջին խավի ձևավորմանը, քանի որ դա  ժողովրդավարության կարևոր գրավական է։ Այս հարցում ողջունելի կլինիկանադական կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տեխնիկական և ֆինանասական աջակցությունը։

Հանդիպման ավարտին Ստեֆան Դիոնն առաջարկել է դիտարկել Կանադայից Հայաստան մասնագետների փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը, որոնց ընթացքում մասնագետներն իրենց հմտությունները կփոխանցեն Հայաստանի կառավարությանը և հայ գործարար համայնքին։

Համագործակցությունն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար Ստեֆան Դիոնն առաջակել է համատեղ ջանքերով մշակել Կանադայի հետ ռազմավարական երկխոսության փաստաթուղթ, որն  ավելի հստակ կսահմանի երկու երկրների համագործակցության շրջանակը։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00