Քննարկվել են Հայաստանի Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի հետ կապված հարցեր

25 Փետրվարի, 2022

Փետրվարի 24-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին և պարենային անվտանգության փորձագետ Դաուդ Խանին։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման հետ կապված հարցեր։

Վահան Քերոբյանը նշել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում պարենային անվտանգության հարցերին և տեղեկացրել, որ այդ կետն ամրագրված է կառավարության ծրագրի գործողությունների ծրագրում։ Էկոնոմիկայի նախարարը շեշտել է կլիմայական փոփոխությունների զգալի ազդեցությունը պարենամթերքի և սննդի շղթայի վրա, և այդ համատեքստում կարևորել ռազմավարության մշակումը։  Նա նաև տեղեկացրել է, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դերն այդ կարևոր փաստաթղթի մշակման գործում և հայտնել իր պատրաստակամությունը՝ օժանդակել ոլորտում նորարարությունների, պարենային անվտանգությունը դեպի կայունություն տանելու  նոր ուղիներ փնտրելու գործում։ Վահան Քերոբյանը հավելել է, որ պարենային անվտանգությունը կարող է նաև նոր ներդրումային հնարավորություններ բացել, նպաստել առևտրի և արտահանման գործընթացի բարելավմանը։

Դաուդ Խանը ներկայացրել է ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում պարենային անվտանգության կարևորությունը։   

Հանդիպման ավարտին մասնակիցները ևս մեկ անգամ շեշտել են միասնական աշխատելու իրենց պատրաստակամությունը։ Պայմանավորվածության համաձայն՝ կկազմվի աշխատանքային խումբ, որն աշխատանքներ կիրականացնի ռազմավարության մշակման և տեղայնացման ուղղությամբ՝ հաշվի առնելով Հայաստանի առաջնահերթությունները, յուրահատկությունները, ռիսկերը։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00