Ռաֆայել Գևորգյանն այցելել է «Զաքարյան ջինս» և «Լենտեքս» ընկերություններ

17 Փետրվարի, 2022

Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակներում տեքստիլ ոլորտի ընկերություններ այցերը շարունակվում են։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը փետրվարի 16-ին աշխատանքային այց է կատարել «Զաքարյան ջինս» և «Լենտեքս» ընկերություններ։

Փոխնախարարը շրջայց է կատարել գործարաններում, տեղում ծանոթացել արտադրական գործընթացին ու գործարանների տեխնիկական հագեցվածությանը։

Գործարարների հետ մի քանի ժամ տևած քննարկումների արդյունքում հավաքագրվել են արդյունաբերական գործընթացին, արտադրանքի արտահանման ու իրացմանն առնչվող  խնդիրները,  ներկայացվել  են  ոլորտի զարգացման լրացուցիչ առաջարկություններ:

Ընկերությունները փորձում է համագործակցել Գյումրիի միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ՝ համալրելու համար թափուր աշխատատեղերը: Արտադրական գործընթացում ներգրավված են նաև միջազգային փորձ ունեցող մասնագետներ։

Ռաֆայել Գևորգյանն իր խոսքում նշել է, որ տեքստիլ արդյունաբերության ոլորտում  արդեն իսկ առկա են զարգացման դրական արդյունքներ, և Կառավարության նպատակն է արագ զարգացող այս ոլորտում անել հնարավորը՝ առկա ներուժի արդյունավետ օգտագործման և ոլորտին նոր ազդակներ հաղորդելու հարցում։ Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է թեթև արդյունաբերության աջակցման նոր գործիքը՝  Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում տրամադրվող վարկերի եվ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը, որից կարող են օգտվել տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպությունները։

Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համատեղ աշխատանքների վերաբերյալ։

«ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվար ամսին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00