Կայացել է հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

03 Փետրվարի, 2022

Փետրվարի 3-ին Երևանում կայացել է հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը։

Հայկական կողմից Միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ավստրիական կողմից՝ Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության Տնտեսական հարցերի, նորարարության և միջազգային քաղաքականության գլխավոր տնօրեն, ավստրիական կողմի համանախագահ Ֆլորիան Ֆրաուշերը։ Նիստի աշխատանքներին մասնակցել են երկու երկրի պետական կառույցների ներկայացուցիչներ։

Հանձնաժողովի նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հանձնաժողովի հայկական և ավստրիական կողմի համանախագահները։ Երկուստեք նշվել է, որ հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը գործնական հարթակ ու հիանալի առիթ է՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում։

«Հայաստանի և Ավստրիայի երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ են պարունակում և ես վստահ եմ, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում նոր հեռանկարներ կբացվեն գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկությունների, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար», - ողջունելով հյուրերին՝ նշել է փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։ 

Հանձնաժողովի ավստրիական կողմի համանախագահ Ֆլորիան Ֆրաուշերը նշել է․ «Ավստրիան և Հայաստանն ունեն գերազանց բարեկամական հարաբերություններ և ավստրիական կողմը մեծապես հետաքրքրված է այս կապերն ամրապնդելու գործընթացով»։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ավստրիական համագործակցությանը հատկապես գյուղատնտեսության ոլորտում՝ «Ավստրիայի հետ համագործակցությունը Ավստրիական զարգացման գործակալության միջոցով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ այն այսօր որդեգրել է ապագայի գյուղատնտեսության մոտեցումները, այն է՝ կայուն, օրգանական գյուղատնտեսությունը, որը ոչ միայն նպաստում է նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով բերքատվության և եկամուտների բարձրացմանը, այլև խթանում է բնական ռեսուրսների՝ հողի, ջրի խնայողաբար օգտագործումը»։

Հանձնաժողովի նիստի ընթացքում ողջունի խոսքով հանդես են եկել նաև Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը, ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և այլ պաշտոնատար անձինք։

Միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում քննարկել են առևտրի, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի, թվայնացման, առողջապահության, շրջակա միջավայրի, ՓՄՁ, մտավոր սեփականության, նորարարության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղություններն ըստ ոլորտների:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00