Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

20 Դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 17-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը, Արշակ Ասլանյանը, Անի Իսպիրյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։  

Վահան Քերոբյանը, կարևորելով ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը, համառոտ ծանոթացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածի հիմնական դրույթներին, դրանց իրագործման նպատակով նախանշված միջոցառումներին, խոսել իրականացվող բարեփոխումների մասին։ Կարևորագույն բարեփոխումների շարքում նախարարն առանձնացրել է  հողային և ջրային ռեֆորմները և ընդգծել, որ նախարարության ուշադրության կենտրոնում է գյուղական համայնքներում զբոսաշրջության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերը, քանի որ դրանք կարող են նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը, ինչը թույլ կտա համայքներում ստեղծել աշխատանքի այլընտրանքներ։

Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով, Կառավարության տնտեսական ծրագրի դրույթները համահունչ են գյուղական համայնքների զարգացմանն ուղղված իրենց նպատակներին։ ՄԱԶԾ ներկայացուցիչները  ներկայացրել են գյուղական համայնքներում իրենց կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները և խոսել ապագա անելիքների մասին, որոնք հիմնականում ուղղված են լինելու գյուղատնտեսության, զբոսաշրջության, փոքր և միջին ձեռնարկատիրության, գյուղական համայնքների զարգացմանը` արժեշղթաների ստեղծման միջոցով։ 

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համատեղ ստեղծվող կանանց ձեռնարկատիրության և զբաղունակության զարգացման աքսելերատորի` «Աքսելերատոր#5. կանանց տնտեսական ներուժի հզորացման ազգային պլատֆորմ»–ի դերը տնտեսության առաջընթացի մեջ։ Կառավարությունը 155 մլն ՀՀ դրամ կհատկացնի աքսելերատորի ստեղծմանը։ Աքսելերատորի նպատակն է կանանց տնտեսական ներուժի իրացումը, և այն ուղղված է լինելու կանանց ձեռներեցության խթանմանը և աշխատաշուկայում կանանց պահանջվածության մակարդակի բարձրացմանը՝ վերջիններիս մրցակցային առավելությունների ընդգծման միջոցով։

Այս համատեքստում նախարար Քերոբյանն ընդգծել է կանանց դերի կարևորությունը տնտեսության մեջ և հավելել, որ Հայաստանում տնտեսության մեջ կանանց ողջ ներուժն իրացված չէ։ Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ իրականացվող ծրագրերն առավել կմեծացնեն կանանց դերը տնտեսության զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են կառավարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարության, զբոսաշրջության զարգացման ծրագրերի և կանաչ տնտեսության մասին։  

Անդրադառնալով կանաչ տնտեսության զարգացման հարցերին՝ ՄԱԶԾ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց գործընկերների հետ՝ ԵՄ, ՀԲ, նախատեսում են բարձր մակարդակի «կանաչ» տնտեսության վերաբերյալ երկխոսությունների կազմակերպում և «կանաչ» հարթակի ստեղծում, որոնք  կնպաստեն կանաչ և կայուն զարգացման ռազմավարության ու ճանապարհային քարտեզի մշակմանը և իրականացմանը:

Նշվել է, նաև, որ էկոնոմիկայի նախարարության կողմից աշխատանքներ են իրականացվում կանաչ տնտեսության զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ։

«Կանաչ» օրակարգի մասին խոսելիս՝ նախարարը նշել է, որ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կանաչ տնտեսության ձևավորման հարցերին․ 2022թ․-ի հունվարի 1-ից ևս 3 տարով երկարաձգվեց արտոնյալ պայմաններով էլեկտրոմոբիլների ներկրումը։ Կառավարությունը նաև դիտարկում է Հայաստանում էլեկտրոմոբիլների արտադրության հնարավորությունները։

Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ այժմ էկոնոմիկայի նախարարությունը հետաքրքրված է  Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությամբ։ Այս ոլորտում Հայաստանն ունի բավականին մեծ գիտական ներուժ և փորձ․ հայ գիտնականներին հաջողվել է ջրածնից արհեստական քարեր ստանալ։ Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությունը կարող է լայն հնարավորություններ ստեղծել տնտեսության «կանաչ» աճի համար։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը և համատեղ նոր ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00