Քննարկվել են Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր

10 Դեկտեմբերի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 10-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կազմակերպվել էր հանդիպում-քննարկում` նվիրված Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգի գործընթացին։ Հանդիպմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների և ԷՆ հանրային ներդրումների քաղաքականության վարչության ներկայացուցիչները։   

Հանրային ներդրումների կառավարման համակարգը հանրային ներդրումային ծրագրերի վերհանման և մշակման, գնահատման, առաջնահերթությունների սահմանման և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման առանցքային գործիքակազմի բաղադրիչներից է, որը հնարավորություն է տալիս որոշումների կայացման գործընթացում առանձնակի կարևորել հանրային ներդրումային ծրագրերի համապատասխանությունը ՀՀ կառավարության գերակայություններին և ռազմավարական ծրագրերին:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Այս համակարգի ներդրման հիմնական նպատակն է հանրային ներդրումների կառավարման արդյունավետության բարձրացումը: Անհրաժեշտություն կա ճիշտ պլանավորել, ճիշտ գնահատել և սահմանել առաջնահերթությունները, որպեսզի հնարավոր լինի առավելագույնի հասցնել արդյունքները: Այս համակարգը պետք է սահուն կերպով ներդնենք, որպեսզի ընթացիկ նախագծերը ոչ մի կերպ չտուժեն, իսկ շրջանառման մեջ դրվող նոր նախագծերը ավելի լավ հիմնավորված լինեն»։

Այնուհետև նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ներկայացրել է հանրային ներդրումների կառավարման հայեցակարգը, գործընթացի փուլերը,  գործընթացում ընդգրկված մարմինների հիմնական գործառույթները։ Փոխնախարարն անդրադարձել է նաև առաջարկվող հիմնական չափորոշիչներին` մարդկային կապիտալ, ոլորտի ռազմավարությանը համապատասխանություն, ենթակառուցվածքի նշանակություն, ռիսկայնություն և տնտեսական շահութաբերության ներքին դրույք, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առանձնացնել այն ներդրումային ծրագրերը, որոնք առավելագույնս կնպաստեն երկրի տնտեսական աճին: Ներկայացվել են նաև ծրագրերի բազմաչափորոշիչ գնահատման հիմնական քայլերը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել հանրային ներդրումների կառավարման համակարգի վերաբերյալ, ներկայացրել մի շարք առաջարկություններ։

Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ հանդիպումները կունենան շարունակական բնույթ: 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00