Դեկտեմբերի 6-8-ը հայկական 8 ընկերություն մեկ միասնական տաղավարով մասնակցել են Դուբայում անցկացվող Մերձավոր Արևելքի օրգանական և բնական արտադրանքի «MENOPE» ամենամյա ցուցահանդեսին, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ: Ցուցահանդեսը տարածաշրջանի միակ բիզնես միջոցառումն է, որը կենտրոնանում է բնական արտադրանքի վրա:
Հայաստանի միասնական տաղավարով մասնակցությունը կազմակերպվել է Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
Այս տարի Հայաստանը ներկայացրել է EU-GAIA ծրագրի շահառուների կողմից կայուն և օրգանական մեթոդներով արտադրված գյուղմթերքը, այդ թվում՝
Հայաստանի տաղավարում այցելուները համտեսել են ոչ միայն ԵՄ, NOP և USDA հավաստագրված «օրգանական» մթերքներ, այլ նաև «կանաչ» և «կայուն» ապրանքների լայն ընտրանի: Սա նշանակում է, որ սննդամթերքն արտադրվել է նախ և առաջ շրջակա միջավայրը պահպանելու պարտավորությամբ՝ հիմնվելով ԵՄ-ին համապատասխան գյուղատնտեսական չափանիշների և կանոնակարգերի վրա:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի փոխանցմամբ, ԵՄ-ն օգնում է Հայաստանի տարբեր մարզերի ֆերմերներին բարելավել իրենց արտադրությունը թե՛ քանակական, թե՛ որակական առումով, և գտնել ապրանքների շուկաներ, ինչպես նաև խթանել արտահանումը։ Նրա դիտարկմամբ, Հայաստանն առանձնահատուկ ուժեղ կողմեր ունի առողջ, բնական և կոնկրետ շուկաներին միտված ապրանքների արտադրության համար: Ըստ Անդրեա Վիկտորինի, առավելություն է, որ հայկական ընկերություններն ունեն օրգանական սերտիֆիկացում Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնության աջակցությամբ։