Քննարկվել են օրգանական գյուղատնտեսության ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության հնարավորությունները

22 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 22-ին նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության «Էկոիդեա» բնապահպանական լուծումների կենտրոնի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև Բելառուսի Հանրապետությունում  օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունների  մասնագետներ։   

Հանդիպման նպատակն էր քննարկել երկու երկրներում  օրգանական գյուղատնտեսության  ներկա վիճակը, խնդիրներն ու փորձի փոխանակման հնարավորությունները։

Հյուրերը նախ շնորհակալություն են հայտնել իրենց խնդրանքով  հանդիպումը կազմակերպելու համար, ապա՝ նշելով, որ այս ոլորտում Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից է, իրատեսական են համարել օրգանական գյուղատնտեսության բնագավառում համատեղ նախագծերի իրականացումը։

Քննարկման ընթացքում կարծիքներ են փոխանակվել օրգանական մթերքի արտադրության, վերամշակման, սերտիֆիկացման և  մի շարք հարակից հարցերի վերաբերյալ։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը  նշել է, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը զարգացման մեծ ներուժ ունի, սակայն եղած հնարավորությունները բավարար չափով չեն օգտագործվում։  Այս ոլորտի զարգացման հիմքում նա մատնանշել է հատկապես ուսուցման կարևորությունը։

Արման Խոջոյանը հյուրերին համառոտ ներկայացրել է նաև Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված գյուղատնտեսական պետական օժանդակության ծրագրերը, ապա հավելել, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ մեծ աշխատանքներ են իրականացվում ինչպես  տեղական, այնպես էլ  միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից։

Հանդիպման ավարտին զրուցակիցները հույս են հայտնել, որ կկարողանան նկատելի դրական տեղաշարժ արձանագրել փոխգործակցության մի շարք ուղղություններով։  Նախանշվել են հետագա անելիքներն ու համագործակցության հեռանկարները։

Հանդիպումը կազմակերպվել է «Էկոգլոբ» ՍՊԸ  օրգանական սերտիֆիկացման և վերահսկման մարմնի կողմից։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00