Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենին

04 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 3-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանարապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը, Հայաստանում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոտի Դեյվիդ Սթրայթը, նախարարության այլ ներկայացուցիչներ։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է  երկու երկրների միջև տնտեսական կապերը և նշել, որ տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա։   

Կիրստի Նարինենը տեղեկացրել է, որ հանդիպման հիմնական նպատակն է ուսումնասիրել Ֆինլանդիայի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, նաև ուրվագծել երկարաժամկետ համագործակցության ուղիները, ինչը դրական ազդեցություն կունենա երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա։  

Կողմերը հաստատել են համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը:

Նշելով, որ արդեն իսկ ֆիննական ընկերությունների հետ համագործակցության լավ օրինակներ կան՝ Վահան Քերոբյանը  տեղեկացրել է դեսպան Նարինենին, որ Հայաստանում նախատեսվում է կառուցել նոր պղնձաձուլարան, որի տեխնիկական զինման համար, երկար ուսումնասիրությունից հետո, ընտրվել  է ընտրվել  է այդ ոլորտում առաջատար ֆիննական ընկերություն, որը բարձրակարգ տեխնիկայով կապահովի նոր կառուցվող պղնձաձուլարանը։  

Նախարարը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրը, ներդրումային գրավչությունները, որոնք կարող են հետաքրքրել ֆին գործարարներին։  Վահան Քերոբյանը  կարևորել է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ նշելով, որ Հայաստանը լավ հարթակ կարող է դառնալ ֆիննական ընկերությունների համար, որոնք ցանկություն կունենան մուտք գործել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների շուկաներ։

Որպես համագործակցության լավ հնարավորություններ, Վահան Քերոբյանն առանձնացրել է  գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանմումը, ձկնորսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և վենչուրային հիմնադրամները։ Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը վենչուրային  հիմնադրամների համար առաջարկում է գրավիչ պայմաններ և հարկային արտոնություններ։Տրամադրվող արտոնությունների նպատակը Հայաստանի ստարտափերի ու բիզնեսի համար ֆինանսական այլընտրանքային միջոցների հասանելիության ապահովումն է։  

Վահան Քերոբյանը կարևորել է  երկու երկրների գործարարների համար գործարար համաժողովների կազմակերպումը։ Նա նաև հետաքրքրվել է առաջիկայում Ֆինլանդիայում նախատեսվող ցուցահանդեսներով, որտեղ հայկական ընկերությունները կարող են մասնակցություն ունենալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացվելիք ցուցահանդեսների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։

Ֆինլանդիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի բրենդը Ֆինլանդիայում զարգացնելու հարցում։ Դեսպանը նաև առաջարկել է  հայկական ընկերություններին մասնակցել ամեն տարեսկզբին  Հելսինկիում կազմակերպվող զբոսաշրջությանը և սննդին նվիրված ցուցահանդեսին։ 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆինլանդիայի առևտրի ներկայացուցչի հետ կազմակերպել առանձին հանդիպում և աշխատել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի նախագծման ուղղությամբ։

Ինչպես նաև համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպել Ֆինլանդիայում հայտնի տնտեսական և զբոսաշրջային  ուղղվածություն ունեցող լրագրողների ճանաչողական այցը Հայաստան, ինչը կնպաստի Հայաստանի ճանաչողության բարձրացմանը Ֆինլանդիայում և զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը։   

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00