Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է ՀՀ-ում կլիմայի փոփոխությանը գյուղատնտեսությունն առավել դիմակայուն դարձնելու հետազոտական ծրագրի քննարկմանը

22 Հոկտեմբերի, 2021

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հոկտեմբերի 22-ին մասնակցել է «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված կլոր սեղանին, որը նվիրված էր «Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխությանը գյուղատնտեսությունն առավել դիմակայուն դարձնելուն նպատակաուղղված աջակցող միջավայրի ձևավորում» հետազոտական ծրագրի, ինչպես նաև Հայաստանում կլիմակայուն սերմերի մշակման և բազմացման հայեցակարգի քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցում էին պետական, կրթական և միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնավոր սերմարտադրողներ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնի տնօրեն Դավիթ Բաբայանը համառոտ ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունն ու հիմնական գործառույթները։

Այնուհետև նա անդրադարձել է ծրագրի հիմնական ուղղություններին, որոնք են՝ ՀՀ-ում սերմերի կառավարման համակարգի վերաբերյալ քաղաքականության հայեցակարգի մշակումը, սերմերի ազգային գրանցամատյանի բարելավումը (արդեն  հաստատվել է օգտագործման թույլտվություն ունեցող սերմերի սորտերի նոր ցանկը, որը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով), կլիմակայուն սերմերի նոր տեսակների և սորտերի փորձարկումը և բազմացումը (մասնավորապես, իրականացվել է սագախոտի (քինոայի) սերմերի և աշնանացան ցորենի սորտափորձարկում և ստացված սերմերը տրամադրվել են ֆերմերային տնտեսություններին)։

Ծրագրի այլ ուղղությունների թվում Դավիթ Բաբայանը նշել է նաև կլիմայական և չորադիմացկուն սորտերի աճեցման վերաբերյալ Շիրակի և Գեղարքունիքի շուրջ 50 ֆերմերների համար երկօրյա դասընթացների իրականացումը և մասնագետների հետ սերմերի կառավարման համակարգի վերաբերյալ հարցազրույցների իրականացումը։

Շնորհավորելով Կենտրոնի և համագործակցող կազմակերպուոթյունների աշխատանքային թիմին այս ծավալուն ծրագիրը նախաձեռնելու կապակցությամբ՝ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ հանդիպմանը ներկա բոլոր մասնագետների կարծիքները էական նշանակություն են ունենալու, քանի որ դրանք վերջնարդյունքում դառնալու են բոլոր կողմերի համար գործնականում կիրառվող օգտակար գործիքներ։

«Նմանատիպ ծրագրերի իրականացումը մեր երկրում շատ կարևոր է, քանի որ այս գործառույթների արդյունքում են բացահայտվում երկրում առկա բացերը տվյալ ոլորտում, ինչն իր հերթին մեծապես օգնում է մեր երկրի թե՛ օրենսդիր և թե՛ գործադիր մարմիններին նոր քաղաքականության մեջ ներգրավմանը, նոր ռազմավարական փաթեթների ստեղծմանը և այլ հնարավոր կարգավորումների մշակմանը», - նշել է Տիգրան Գաբրիելյանը։ 

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ քննարկվող ծրագիրը մշակվել է Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնի կողմից  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ։ Ծրագրի մեկնարկը տրվել է շուրջ մեկ տարի առաջ և այն տարածաշրջանային ծրագիր է, որում ընդգրկված են Հայաստանը, Ղրղզստանը, Հյուսիսային Մակեդոնիան և Տաջիկստանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի հիմնական դրույթներն ու հայեցակետերը, մասնակիցները կիսվել են իրենց փորձով, ներկայացրել ծրագրի բարելավման վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկությունները։  

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00