Վահան Քերոբյանն ընդունել է Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի գլխավորած պատվիրակությանը

20 Հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 20-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք, Իրան-Հայաստան առևտրի պալատի և իրանական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։

Նախարարը բարձր է գնահատել Իրան-Հայաստան առևտրի պալատի դերը Հայաստանի և Իրանի միջև առևտրային կապերի աշխուժացման գործում։ Նա նաև տեղեկացրել է, որ Իրանում Հայաստանն ունի առևտրային կցորդ, ով իր գործունեությամբ էլ ավելի կնպաստի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացմանը։

Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը շնորհակալություն է հայտնել Վահան Քերոբյանին ընդունելության համար և նշել, որ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում զգալի է էկոնոմիկայի նախարարի անձնական ներդրումը։ Հերվիկ Յարիջանյանը նաև ընդգծել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ Իրանում մեծ ոգևորություն է նկատվում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ։ Նա տեղեկացրել է, որ իրանական կողմը հետաքրքրված է համագործակցելու տրանսպորտի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Իրանի տրանսպորտի նախարարի հետ ստորագրված հուշագրի կետերի մասով ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում և հույս  է հայտնել, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը դրանց կտրվեն լուծումներ։

Խոսելով Իրանից Հայաստան ապրանքների ներմուծման ժամանակ իրանցի գործարարների մոտ առաջացող խնդիրների մասին՝  Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահն առանձնացրել է երկու երկրների միջև հեռախոսային կապի անհասանելիությունը, նաև Հայաստանում պահեստներ ունենալու հարցը՝ շեշտելով, որ նշված խնդիրների լուծումը զգալիորեն կհեշտացնի գործընթացը և դրական ազդեցություն կունենա երկու երկրների արևտրային հարաբերությունների վրա։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրանական ցուցահանդեսների կազմակերպման ընթացքում իրանցի գործարարներին հայկական կողմից տրամադրվող աջակցության համար։

Զրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստան և Իրան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին պետք է ներգրավել մասնավոր հատվածի ավելի շատ ներկայացուցիչների։ Այս համատեքստում Վահան Քերոբյանն առաջարկել է հանդիպում կազմակերպել երկու երկրների գործարարների համար, որը թույլ կտա հայ գործարարաներին ծանոթանալ իրանական արտադրությանը և օգնել նրանց մոտք գործել ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ։

Անդրադառնալով պահեստների ստեղծման հարցին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ նախատեսվում է Հայաստանում ստեղծել իրանական արդյունաբերական պարկ, որը նաև կունենա մաքսային պահեստներ։ Նախարարը նաև առաջարկել է քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները, որոնք կնպասեն նոր ստեղծվող պարկի զարգացմանը։

Հանդիպման ավարտին նախարար Քերոբյանն առաջարկել է քննարկված հարցերը գործնական քայլերի վերածելու նպատակով համագործակցել Իրանում Հայաստանի առևտրային կցորդի հետ և համատեղ ակտիվ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00