Վահան Քերոբյանը ծանոթացել է Տաշիր քաղաքում գործող «Ամպեր» մալուխների գործարանի աշխատանքներին

19 Հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 18-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Տաշիր քաղաքում հիմնված «Ամպեր» ՓԲԸ և ծանոթացել էլեկտրական մալուխների արտադրության ժամանակակից գործարանի արտադրական հզորություններին, ընկերության ղեկավարության հետ քննարկել առաջիկա անելիքները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Մեծ արտադրական ծավալներ ունեցող ընկերությունն աշխատում է բարձր արտադրողականությամբ և ներկայումս ունի 40 աշխատող։

ՀՀ կառավարության 2021 թ․ հուլիսի 8-ի N 1104-Ա որոշմամբ  ընկերությանը տրամադրվել է արտոնություն ՀՀ կառավարության 2017 թ․ հոկտեմբերի 5-ի՝ «Գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը սահմանելու մասին» N 1235-Ն որոշման շրջանակներում։ Կարգի համաձայն՝ արտոնություն է տրամադվում այն ծրագրերին, որոնք համապատասխանում են կառավարության կողմից նախատեսված հետևյալ չափորոշիչներին՝ տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն, զբաղվածության ընդլայնում, նորարարության կիրառում և արտադրողականության բարձրացում, արտահանմանը միտվածություն։

«Ամպեր»  ընկերությունն առաջինն է, որ ստացել է նման արտոնություն։ Այն նախատեսում է ծրագրի մեկնարկման և դրան հաջորդող 5 հարկային տարվա շահութահարկի գումարից նվազեցում՝ ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով՝ համապատասխան տարվա ընթացքում վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը։

Նույն օրը Վահան Քերոբյանն այցելել է նաև  «Տաշիր ագրո» ՓԲԸ, շրջել ֆերմայի տարածքով, ծանոթացել աշխատանքներին։

«Տաշիր ագրո» ընկերությունն այս  տարի, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում, ձեռք է բերել 288 գլուխ սիմենթալ ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Կառուցվել են անասնագոմեր ու հարակից շինություններ։ Ընկերությունն առաջիկայում նախատեսում է զգալիորեն ավելացնել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը։

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00