Հայկական ընկերությունները կարող են մասնակցել ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին

15 Հոկտեմբերի, 2021

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից հայկական ընկերությունները, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ այլ պետությունների ընկերություններ, կարող են  մասնակցել ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին։

Այս հնարավորությունը ընկերություններին ընձեռվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2020 թ․ նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ, որով սահմանվել են պետական և մունիցիպալ գնումների նպատակով առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները։ Որոշումն ուղղված էր ԵԱՏՄ-ում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին անդամ պետությունների տնտեսվարողների համար մասնակցության հավասար պայմանների ստեղծմանը, ինչը լավ հնարավորություն է վերջիններիս համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը ԵԱՏՄ շուկայում, ինչպես նաև ներդրումներ ներգրավելու։

Սա լավ հնարավորություն է ստեղծում հայկական ընկերություններին մասնակցելու ընդհանուր 135․32 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով պետական գնումների ԵԱՏՄ անդամ երկրներում․

  • Ռուսաստանը՝ 114․94 մլրդ ԱՄՆ դոլար
  • Հայաստանը՝ 0,5 մլրդ ԱՄՆ դոլար
  • Ղրղզստանը՝ 0,53 մլրդ ԱՄՆ դոլար
  • Բելառուսը՝ 2,46 մլրդ ԱՄՆ դոլար
  • Ղազախստանը՝ 16,89 մլրդ ԱՄՆ դոլար

Եվրասիական տնտեսական միության պետական և մունիցիպալ գնումների գործընթացում ներառված են հետևյալ ոլորտները՝ հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, կահույքի և փայտամշակման արդյունաբերությունը, երկաթուղային մեքենաշինությունը, կոմպրեսորային և սառնարանային արտադրությունը, թեթև և քիմիական արդյունաբերությունը, նավաշինությունը։

Գնումներին մասնակցելու համար տնտեսվարողները պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն և գրանցվեն միասնական ռեեստրում։

Հայաստանի ազգային ռեեստրի վարման լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Ընձեռված հնարավորություններից օգտվելու կանոնները ներկայացնելու և  մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործարար համայնքի համար նախաձեռնել է մի շարք ճանաչողական սեմինարներ և քննարկումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաների և համապատասխան մասնագետների մասնակցությամբ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է տնտեսվարողներին օգտվել ԵԱՏՄ մեծ շուկա մուտք գործելու հնարավորությունից։

Գործընթացին մասնակցելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար Հայաստանի տնտեսվարողները կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչություն, հեռ․՝ 011 597 153, 011 597 151։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00