Ստորագրվել են համագործակցության փաստաթղթեր «Armenian Business Forum»-ի շրջանակում

20 Սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 20-ին Երևանում կայացած «Armenian Business Forum» գործարար համաժողովի շրջանակում ստորագրվել է հայ-ռուսական համագործակցության երկու փաստաթուղթ։

«Համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի միջև։ Այն ստորագրել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) փոխնախագահ, խորհրդի անդամ Դանիիլ Ալգուլյանը և Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։

Համաձայնագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել երկու երկրների միջև տնտեսական և ֆինանսական համագործակցությունը։ Համաձայնագրով նախատեսված է  նպաստել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տարածքներում տնտեսական ինտեգրման խորացմանը` մասնակցելով Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում իրականացվող երկկողմ և բազմակողմ նախագծերի ֆինանսավորմանը կամ կազմակերպելով դրանց ֆինանսավորումը։ Մասնավորապես՝ նախատեսվում է երկու երկրներում կողմերի համար  ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող որոշ նախագծերի, հատկապես քաղաքային զարգացման ծրագրերի, իրականացման ֆինանսավորման կազմակերպում։ Կկատարվեն նաև համատեղ վերլուծություններ և գնահատումներ, նաև կիրականացվի փորձագիտական ​​և վերլուծական գործունեություն` Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսությունների աճը ապահովող և բարելավող գործոնների բացահայտման նպատակով: Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել երկու երկրների քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելուն ուղղված աջակցվող ծրագրերի որոնում և ընտրություն, այդ նախագծերում մասնավոր ներդրումների ներգրավում, աջակցվող ծրագրերի կառուցվածքի վերաբերյալ նրանց մասնակիցներին ներդրումային խորհրդատվության տրամադրում։

Միջոցառման շրջանակում ստորագրված երկրորդ փաստաթուղթը «Imagine HUB by Soft» ընկերության և «Սկոլկովո հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպության միջև «Նորարարության (ինովացիոն) ոլորտում համագործակցության մասին» հուշագիրն է, որը ստորագրվել է «Imagine HUB by Soft» ընկերության գլխավոր տնօրեն Ինգա Վարդազարյանի և «Սկոլկովո հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպության տարածաշրջանային զարգացման և ԱՊՀ երկրների հետ փոխգործակցության մասով  փոխնախագահի տեղակալ Ալեքսանդր Օկունևի կողմից։

Կողմերը կհամագործակցեն Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում նորարարական գործունեության զարգացման, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների Ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի (մինչև 2030 թվականը) խնդիրների իրականացման ուղղությամբ։

Փաստաթղթով նախատեսվում է համագործակցություն նորարարությունների առևտրայնացման ցանցի զարգացման, ինովացիոն գործունեության խթանման ուղղություններով, ինչպես նաև վենչուրային ֆինանսավորման ոլորտում և համատեղ վենչուրային հիմնադրամների կազմավորման ոլորտում նախաձեռնությունների մշակում և իրականացում, ինովացիոն գործունեության պետական և մասնավոր աջակցության միջոցների և գործիքների մոտարկում և այլն։  

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00