Վահան Քերոբյանը ՀԱԳՄ անդամներին ներկայացրել է Կառավարության տնտեսական ծրագիրը

31 Օգոստոսի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 30-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) անդամների հետ։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը  հանգամանորեն ներկայացրել է Կառավարության տնտեսական ծրագիրը։

«Կառավարությունը մշակել և կազմել է այս ծրագիրը,  որն իրականացնելու ենք միայն ձեր օգնությամբ և ձեր միջոցով։ Այս առումով մենք շատ ենք կարևորում գործարարների և գործարար համայնքների հետ նմանատիպ երկխոսությունների կազմակերպումը, որոնց արդյունքում նախատեսում ենք միասնական ուժերով գծագրել  ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը», - նշել է Վահան Քերոբյանը։

Իր խոսքում նախարարը շեշտել է, որ խորհրդատվական ծառայությունները հասանելի դարձնելու և մի շարք այլ գործիքների միջոցով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել հայկական ընկերություններին՝ արտադրողականության աճ ապահովելու նպատակով։

Խոսելով Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող 2,6 մլրդ եվրո աջակցության մասին՝ նախարարը համառոտ ներկայացրել է, թե հատկապես որ ուղղություններով է բաշխվելու այդ գումարը և այդ շրջանակում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնք արդեն իսկ մշակման փուլում են։   

Կառավարության տնտեսական ծրագրի այլ կարևոր կետերի շարքում նախարարը նշել է Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը, որի հիմնական ուղիներն են արտահանման խթանումը, գիտելիքահենք տնտեսության զարգացումը, ներառական տնտեսության ձևավորումն ու տնտեսության տեխնոլոգիական վերազինումը։

Վահան Քերոբյանն անդրադարձել է  նաև արտաքին տնտեսական հարաբերությունների բարելավման, արտահանման խթանման ու մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ծրագրով նախատեսված քայլերին։

Միության անդամներին ներկայացվել են նաև Կառավարության տնտեսական քաղաքականության, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, ՓՄՁ, մշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտի, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հիմնական թիրախներն ու առաջնահերթ նպատակների իրականացմանն ուղղված քայլերը։

Գյուղատնտեսության զարգացման առաջնահերթ նպատակների թվում Վահան Քերոբյանը մատնանշել է գյուղատնտեսության ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, հողային ռեսուրսների նպատակային օգտագործումը, ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործումը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը ու արտահանման խթանումը։

Կարևորելով լոգիստիկ խնդիրների կարգավորումը՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ այս տարի փորձ է ձեռնարկվելու գործարկել արտահանման այլընտրանքային ճանապարհներ։

Նախարարն առանձին անդրադարձ է կատարել նաև զբոսաշրջության ոլորտի հիմնական խնդիրներին ու զարգացման ուղիներին։

Հանդիպման ավարտին  էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ՀԱԳՄ անդամների հարցերին, տվել մի շարք պարզաբանումներ, լսել ծրագրերի բարեհաջող իրականացման վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ, որոնք կհավաքագրվեն և կուսումնասիրվեն նախարարության կողմից։ 

 

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00