Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին

20 Օգոստոսի, 2021

Օգոստոսի 20-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցությունն անցյալում եղել է բավականին բարձր մակարդակի,  սակայն անհրաժեշտ է ատիվացնել այն՝ լիարժեք օգտագործելով երկու երկրներում առկա ներուժը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ շնորհավորելով նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Նա նշել է, որ նաև հանդիպել է Թուրքմենստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ռուբեն Խարազյանի հետ և համոզված է, որ վերջինիս նշանակումը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև առկա հարաբերություններին։

Երկուստեք ընդգծվել է, որ բավականին արդյունավետ համագործակցություն կա երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև․ դեսպանը նշել է, որ հայկական ընկերություններն ակտիվորեն մասնակցում են Թուրքմենստանում կազմակերպվող ցուցահանդեսներին և գործարար համաժողովներին։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր փոխադարձ առևտրաշրջանառության ակտիվացման վերաբերյալ։ Կողմերը համակարծիք են եղել, որ համագործակցության լայն հնարավորություններ կան հատկապես թեթև արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում։

Նախարարն առաջարկել է դիտարկել նոր առևտրային գործարքներ իրականացնելու հնարավորությունները և հայկական կողմին տրամադրել թուրքմենական կողմին հետաքրքրող ապրանքների և ծառայությունների ցանկը։ Շնորհակալություն հայտնելով հետաքրքիր գաղափարի համար՝ դեսպանն, իր հերթին, առաջարկել է կազմակերպել հանդիպում ոլորտի փորձագետների համար երկու կողմերի փոխնախարարների գլխավորությամբ։ Մուհամետգելդի Այազովն անդրադարձել է Հայաստանի և Թուրքմենստանի գյուղատնտեսական համալսարանների համագործակցությանը՝ նշելով, որ երկու երկրների մասնագետների կողմից անցկացվող դասընթացները գիտելիքների փոխանցման և փորձի փոխանակման լավ աղբյուր են։   

Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկայում հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստը օնլայն ռեժիմով անցկացնելու հարցը։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առևտրում ապրանքափոխանակման մեխանիզմի կիրառման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00