Վահան Քերոբյանն այցելել է «Ալեքս Տեքստիլ» ընկերության արտադրամասեր

12 Օգոստոսի, 2021

Օգոստոսի 11-ին նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Ալեքս Տեքստիլ» ընկերության արտադրամասեր, ծանոթացել արտադրական հզորություններին, ներդրված նորագույն տեխնոլոգիաներին, որոնց շնորհիվ ընկերությունը ոչ միայն բարձրորակ արտադրանք է կարողանում արտադրել, այլև զգալիորեն բարձրացել է աշխատանքների արտադրողականությունը։

«Ալեքս Հոլդինգի» ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ոլորտի զարգացման առաջիկա ծրագրերը և նախաձեռնությունները՝ նշելով, որ առաջիկայում պլանավորում են կառուցել գերժամանակակից և հզոր կտորի ֆաբրիկա, որը կարող է Հայաստանը կրկին դարձնել տարածաշրջանում տեքստիլի և տրիկոտաժ արտադրանքի գլխավոր մատակարարներից մեկը։ Ֆաբրիկան կապահովվի շուրջ 450 աշխատատեղ․ տարբեր տարիքային խմբերի մարդիկ կմասնագիտանան և զուգահեռաբար կապահովվեն կայուն աշխատանքով: Տեղական հումքի արտադրությունը նաև մեծ խթան կհանդիսանա բոլոր հայ արտադրողների համար՝ խնայելու և՛ ժամանակ, և՛ լրացուցիչ ռեսուրսներ առաջնային հումքի ձեռք բերման համար։ «Ֆաբրիկայի գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար․ այն նպաստելու է ոլորտի զարգացմանը, քանի որ այն հնարավորություն է տալու հայ արտադրողներին կրճատելու պատվերների կատարման ժամանակահատվածը, ինչպես նաև ձեռք բերելու ավելի մատչելի հումք, ինչի արդյունքում զգալիորեն կարող է նվազել արտադրանքի ինքնարժեքը»,- նշում են «Ալեքս Տեքստիլի» ներկայացուցիչները։  

Նախարար Վահան Քերոբյանը կարևորել է տեքստիլ արտադրության զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ, իսկ հայկական արտադրանքն իր որակով և տեսականիով կարող է մրցակցել աշխարհի շատ երկրների արտադրանքի հետ։ Նա նաև ավելացրել է, որ այդ առումով «Ալեքս Տեքստիլ»-ի արտադրանքը աչքի է ընկնում որակական բարձր հատկանիշներով և մրցունակությամբ։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել ֆաբրիկայի հիմնման աշխատանքներին։

«ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությունը Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում իր գործունեությունը սկսել է 2014 թվականին: Ճիշտ մշակված ռազմավարության և բարձր տեխնոլոգիաների շնորհիվ ընկերությունը կարճ ժամանակահատվածում դարձել է խոշոր ընկերություն թեթև արդյունաբերության ոլորտում՝ առաջին իսկ օրվանից սպառողին ներկայացնելով որակյալ արտադրանք։

 Ընկերությունը գործունեության կարճ ժամանակահատվածում որակյալ արտադրանքի շնորհիվ իր ուրույն տեղն է գրավել միջազգային շուկայում: Արտադրանքը տեղական շուկայում սպառելուց բացի, արտահանվում է ՌԴ և Եվրոպա:

Ընկերությունը արտադրված ապրանքների, բարձր տեխնոլոգիաների և հմուտ մասնագետների, ինչպես նաև մրցունակ գների շնորհիվ կարողացել է մոտենալ միջազգային շուկայի չափանիշներին և այժմ արդեն համագործակցում է մի շարք համաշխարհային բրենդների հետ՝ իրականացնելով վերջիններիս համար մեծածավալ պատվերներ։

Ներկա պահին ընկերությունն ունի 912 աշխատակից:

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00