Վահան Քերոբյանը վրաց գործընկերների հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

02 Օգոստոսի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 29-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում: Այցի նպատակն էր վրաց գործընկերների հետ քննարկել առևտրատնտեսական ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Պատվիրակության կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը: Հանդիպումներին մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։

Այցի առաջին օրը` հուլիսի 29-ին, նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության ներկայիս իրավիճակը, տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:

«Մեր երկրներն առանձին, համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Այս համատեքստում կարող ենք քննարկել մի շարք համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու և էներգետիկայի ոլորտներում», - նշել է Վահան Քերոբյանը։

Կողմերը խոսել են արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին, որը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում, ինչի արդյունքում կզարգանա նաև զբոսաշրջությունը։

Գործընկերներն անդրադարձել են երկու երկրների միջև գինեգործական զբոսաշրջության զարգացման հեռանկարներին։

Հանդիպման ավարտին Վահան Քերոբյանը հրավիրել է վրացի գործարարներին մասնակցություն ունենալ Հայաստանի ներդրումային նախագծերում։

Հուլիսի 29-ին Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է  Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։

Քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, անդրադարձ է եղել տնտեսական կապերի ամրապնդման, հարկային ու մաքսային ոլորտներում համագործակցության կարևորության հարցերին։

Կողմերը քննարկել են նաև Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները։

Հուլիսի 30-ին հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել փոխվարչապետ, Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հետ։

Վրացի գործընկերների հետ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև անդրադարձ է եղել գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորություններին։

Տեղեկացնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021 թ․ հունվար–մայիսին Հայաստանից Վրաստան արտահանումը կազմել է 24,5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%–ով (2020 թվականի հունվար–մայիսին  կազմել է  20,9 մլն ԱՄՆ դոլար):2021 թ․ հունվար–մայիսին Վրաստանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 35,0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38%–ով (2020թ․ հունվար–մայիսին կազմել է  25,4 մլն ԱՄՆ դոլար)։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00