Հայաստանի ներդրումային միջավայրը վերլուծվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից

24 Հուլիսի, 2021

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է «Ներդրումային միջավայրի մասին» 2021 թվականի Զեկույցը, որտեղ վերլուծության է ենթարկվել ամերիկյան ընկերությունների համար ներկա կամ պոտենցիալ շուկաներ հանդիսացող 170 երկրի և տնտեսության ներդրումային միջավայրը: Երկրների շարքում է նաև Հայաստանը։

Զեկույցում  Հայաստանի վերաբերյալ արվել են հետևյալ հիմնական շեշտադրումները․

  • Վերջին մի քանի տարիներին բիզնես միջավայրը և ներդրումային մթնոլորտը գնահատող միջազգային ցուցիչներով Հայաստանը լավ արդյունքներ է գրանցել։
  • Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրողների համար, և երկրի իրավական բազան ու պետական քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը։
  • Հայաստանում քիչ են սահմանափակումները օտարերկրյա վերահսկողության և մասնավոր սեփականության իրավունքի ու կազմակերպությունների համար։
  • Օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանում գործարար շահեր ձեռք բերելու, ստեղծելու կամ տնօրինելու իրավունքի որևէ սահմանափակում չկա։
  • Բիզնեսի գրանցման ընթացակարգերը պարզ են։
  • Հայաստանը չի սահմանափակում դրամի փոխարկումն ու փոխանցումը կամ կապիտալի ու եկամուտների «հայրենադարձումը»։
  • Հայաստանում բանկային համակարգը կայուն է և լավ կարգավորված։
  • Հակակոռուպցիոն արշավը շարունակվում է համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու ջանքերի շրջանակում։
  • Ընդհանուր առմամբ, Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է։

Զեկույցում նաև նշվում է, որ, չնայած որոշ ոլորտներում բարելավումներին, որոնք բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային ուղղություն՝ ներդրողները պնդում են, որ պահպանվում են մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել՝ թափանցիկ, արդար և կանխատեսելի գործարար միջավայրի ապահովման համար: Այդ խնդիրներից են՝ Հայաստանի շուկայի փոքր չափը, սպառողների ցածր գնողունակությունը, դատական համակարգի թուլությունները, ինչպես նաև ժառանգություն մնացած կոռուպցիան: Ըստ Զեկույցի՝ 2020թ․ COVID-19-ը և ինտենսիվ մարտական գործողությունները ազդել են Հայաստանի տնտեսական աճի և ներդրումային պրոֆիլի վրա: Նաև կա Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացման անհրաժեշտություն։

Զեոկույցում նշված է, որ Հայաստանի օրենսդրությունն ապահովում է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, սակայն դրա կատարման ապահովմանն ուղղված ջանքերը և դատարան դիմելու գործընթացը կարիք ունեն բարելավման։

Ըստ Զեկույցի՝ ձեռքբերումներն ամրապնդելու համար ավելի լայն բարեփոխումներ են պահանջվելու դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, զինվորական և իրավապահ հաստատություններում:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00