Վահան Քերոբյանն ընդունել է իրանական ՇԱՍԹԱ ընկերության պատվիրակությանը

21 Մայիսի, 2021

Մայիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Սոցիալական ապահովության ներդրումային ընկերության»/ՇԱՍԹԱ գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզվանիֆարի գլխավորած պատվիրակությանը։ Շասթա ընկերությունն իր մեջ ներառում է իրանական տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հոլդինգներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական ընկերության կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։   

Ընդգծելով, որ երկու երկրների միջև ձևավորված են բարեկամական  և ամուր  առևտրատնտեսական հարաբերություններ, կողմերը համոզմունք են հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի զարգանալ և ընդլայնվել՝ հատկապես, որ դրա համար առկա է չօգտագործված մեծ ներուժ։

Վահան Քերոբյանը և Մոհամմադ Ռեզվանիֆարը երկուստեք կարևորվել են փոխադարձ այցելությունների կազմակերպումը, տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացումը։ 

Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել՝ իր իրավասությունների շրջանակներում, հնարավորինս աջակցել տնտեսության ոլորտում իրանական ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Մոհամմադ Ռեզվանիֆարը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այն եռանդն ու հետաքրքրվածությունը, որ կա երկու կողմերից, վստահաբար կնպաստի արդյունավետ համագործակցությանը։  

Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հրավերով։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00