Մարտի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում (ՆՁԱԿ) անցկացրել է աշխատանքային հանդիպում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր և նոր նախագծեր, մատնանշվել դրանց իրականացման ուղիները:
Կառուցողական և արդյունավետ հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է կառույցի նոր առաքելությունը այն է՝ նորարարության առևտրայնացում, տեխնոլոգիական տրանսֆեր և ձեռներեցություն։
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ պետք է նոր ուժ հաղորդել կենտրոնի գործունեությանը, քանզի Հայաստանի ապագան տեխնոլոգիական զարգացման, գիտահենք տնտեսության կառուցման մեջ է։