«ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությունը կգործի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում

11 Մարտի, 2021

ՀՀ կառավարության մարտի 11-ին տեղի ունեցած հերթական նիստում գործադիրն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված ««ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին» որոշման նախագիծը, որի համաձայն կառավարությունը ընկերությունը 5 տարով ներառում է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Ծրագրի շրջանակում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 112 մլն 200 հազար դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 11 նոր աշխատատեղ` շուրջ 560 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ներկայումս Հրազդանում գտնվող «Էկոս» ազատ տնտեսական գոտում գործունեություն է ծավալում 8 ընկերություն. «Ազատ տնտեսական այս գոտին ավելի հարմար է ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Այս տարվա սկզբից արդեն ևս 3-4 ընկերություն է դիմել, զգացվում է էական ակտիվություն»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Սա նշանակում է, որ ՏՏ ոլորտի ընկերությունները գործունեություն են ծավալվում նաև մարզերում, քանի որ շատ կարևոր է, որ միայն Երևանում կենտրոնացված չլինեն: Կարծում եմ մենք էլ պետք է ամեն ինչ մտածենք, որպեսզի քաջալերենք ՏՏ ոլորտի ընկերություններին՝ մարզերում ավելի ակտիվ գործունեություն ծավալելու հարցում»:

Կառավարությունն ընդունել է նաև էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը, որով փոփոխություններ են կատարվել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի խորհրդի կազմի մեջ։ Մասնավորապես․ որոշման N 1 հավելվածի 26-րդ կետը խմբագրել է հետևյալ կերպ․ «26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցման հաջորդ օրվանից, եթե նշանակվել են խորհրդի բոլոր անդամները: Խորհուրդը բաղկացած է 11 անդամից, որոնցից 6-ը պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ են` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, մեկական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, երկու ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, իսկ 5-ը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ՝ ոլորտի մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչներ, ովքեր նշանակվում են ռոտացիոն սկզբունքով` երկու տարի ժամկետով: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Հիմնադրամի տնօրենը խորհրդի քարտուղարն է: Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի մեկ այլ մարմնի անդամ։»։

ՀՀ վարչապետի պաշտոնական կայք

 

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00