Գործարարները կստանան անվճար խորհրդատվական աջակցություն հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ

04 Մարտի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Կորպորատիվ Կառավարման Կենտրոն» հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր

Մարտի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Կորպորատիվ Կառավարման Կենտրոն» հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Կորպորատիվ Կառավարման Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Նարինե Մելիքյանը։

Հուշագրի նպատակն է համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի գործարար հատվածում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունմանը, խթանել «պետություն և գործարար համայնք» համագործակցությունը հակակոռուպցիոն համապատասխանության ապահովման հարցերում։

Հուշագրով կողմերը պարտավորվում են աջակցել Հայաստանի գործարար համայնքին հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընկալման հարցում։ Այդ նպատակով համատեղ կկազմակերպվեն գործարար համայնքի ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանը միտված միջոցառումներ (դասընթացներ, սեմինարներ, կլոր սեղաններ, համաժողովներ և այլն)։

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից գործարար համայնքի ներկայացուցիչները կստանան անվճար  խորհրդատվական աջակցություն հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ, իսկ Բիզնեսի բարեվարքության ակումբի միջոցով կխթանվի հակակոռուպցիոն հավաքական նախաձեռնությունների զարգացումը Հայաստանում։

Կիրականացվեն նաև այլ գործողություններ և միջոցառումներ, որոնք միտված կլինեն Հայաստանի գործարար համայնքում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունմանը։

«Էկոնոմիկայի նախարարությունը և Կորպորատիվ կառավարման կենտրոնը՝ ստորագրելով այս հուշագիրը,  մեկտեղում են ջանքերը, որպեսզի միասին ապահովեն բարեվարքության կանոնների լայն տարածումը  և հակակոռուպցիոն համապատասխանության ընկալումը Հայաստանի գործարար միջավայրում։ Հայաստանի համար շատ կարևոր է, որ բիզնեսները վստահեն միմյանց, և վստահեն նաև պետությանը։ Այս առումով Կորպորատիվ կառավարման կենտրոնը շատ մեծ առաքելություն  է ստանձնել, և մենք պատրաստ ենք աջակցել իրեն», - հուշագրի ստորագրումից հետո նշել է Վահան Քերոբյանը։

«Մեր կազմակերպությունն արդեն տարիներ շարունակ իր առաքելությունն է իրականացնում կորպորատիվ կառավարման լավ մշակույթը Հայաստանում տարածելու ուղղությամբ։ Մինչ այս փաստաթղթի ստորագրումը, մենք համագործակցել ենք Էկոնոմիկայի նախարարության հետ, սակայն նման փաստաթղթավորում դեռ չէր եղել։ Մի շատ կարևոր նախաձեռնությամբ է հանդես եկել կենտրոնը, դա  բիզնեսի բարեվարքության ակումբի ձևավարումն է, որում ունենք 23 անդամ՝ բիզնեսի ներկայացուցիչներ, անձինք, ովքեր կորպորատիվ կառավարման հանձնառություն ունեն։   Մենք համատեղ ուժերով, ինչպես փորձագիտական, այնպես էլ պետական ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով, պետք է օժանդակենք այդ խնդիրների լուծմանն ու դաշտն ավելի թափանցիկ, պատասխանատու և ազնիվ դարձնենք», - ասել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը։

«Կորպորատիվ Կառավարման Կենտրոն»-ը միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) ֆինանսավորմամբ իրականացնում է «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածը ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» դրամաշնորհային ծրագիրը։

ՀՀ կառավարությանը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունել է  «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշումը։  

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00